RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1283, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԿՐԿԻՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ա. Մ.

Ինչն է մերժել եւ ինչը փոխել կառավարությունն այստեղ

Կառավարությունը երեկ կրկին անդրադարձել է ատամնաբուժական ծառայությունների արտոնագրային վճարներինՙ բացասական եզրակացություն տալով ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանիՙ օրենսդրական փոփոխությունների առաջարկին:

Ինչպես նշեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը , մանկական ատամնաբուժական գործունեության մասով արտոնագրային վճարի մեծությունը կիսով չափ նվազեցնելը անընդունելի է, քանի որ որեւէ օրենսդրական արգելք կամ սահմանափակում չկա, որը կարող էր երաշխավորել, որ մանկական ատամնաբուժական կլինիկայում ատամնաբուժական ծառայություններ են մատուցվում բացառապես մանկահասակներին:

ԱԺ պատգամավորների մյուս առաջարկը արտոնագրային վճարի հաշվարկումն է ոչ թե բազկաթոռների թվաքանակի, այլ ատամնաբույժների թվաքանակի հիման վրա: Դա եւս կառավարության կողմից չի ընդունվել, քանի որ առաջարկության ընդունումը կհանգեցնի հարկային բեռի ոչ արդարացի վերաբաշխումների բոլոր այն դեպքերում, երբ, օրինակ, միեւնույն ատամնաբուժական կլինիկայում բժիշկ-ստոմատոլոգը միեւնույն ատամնաբուժական բազկաթոռի վրա աշխատում է ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մեկ այլ բժիշկ-ստոմատոլոգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատում է ընդամենը մի քանի ժամ` բազկաթոռը տրամադրելով հաջորդ հերթափոխի բժիշկ-ստոմատոլոգին: Կստացվի, որ երկրորդ բժիշկ-ստոմատոլոգը, որը այլ 2-ից 3 անգամ քիչ աշխատանք է կատարում եւ ավելի քիչ եկամուտ է ստեղծում, պետք է վճարի նույնքան արտոնագրային վճար, որքան առաջին բժիշկ-ստոմատոլոգը:

Ինչ վերաբերում է ատամնատեխնիկական ու ռենտգենաբանական ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների հարկմանը, ապա կառավարությունն արդեն ներառել է ռենտգենաբանական ծառայությունները ստոմատոլոգիական ծառայությունների մեջ: Իսկ ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ է համարվել 1 ատամնատեխնիկի եւ մինչեւ 2 օժանդակ աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ