RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՂԱՆԴՆԵՐ

Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2258, Տպվել է` 111, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՂԱՆԴԱՎՈՐ Է

Ի. Պ.

Հայաստանում 2013-ին անցկացված նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկն աղանդավորական մի կառույցի ներկայացուցիչ է, այդ թեկնածուն նույնիսկ աղանդավորական կազմակերպություններից մեկի ղեկավարի երեխայի քավորն է: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական ու օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը , որը թեեւ չնշեց թեկնածուի անունը, բայց նշեց, որ նրա անունն անմիջականորեն կապված է այս օրերին ծավալվող հանրահավաքների հետ: Ալեքսանդր Ամարյանը հավելեց, որ այս թեմայով նորից կխոսի, երբ ավարտվեն հետընտրական զարգացումները: Իսկ ընտրություններից առաջ Ա. Ամարյանը թեկնածուի անունը չի հրապարակել, որպեսզի հակաքարոզչություն չստացվի:

Բանախոսը նաեւ հիշեցնում է, որ բոլոր երկրներում էլ գունավոր հեղափոխություններն իրականացրել են աղանդավորական շարժումների մեջ գտնվող քաղաքական գործիչները, օրինակ` Ուկրաինայում «Աստծո դեսպանատուն» կառույցի ներկայացուցիչները կարողացան հրապարակ հանել 50 հազար մարդու:

Ի դեպ, վերջերս Հայաստանում սկսել են ակտիվանալ «Աստծո հարսնացուներ» եւ «Կենդանի հավաք» կոչվող աղանդները, որոնք դեմ են իշխանություններին ու կարծում են, թե իշխանությունը հենց իրենք են: Այս աղանդները Հայաստանում գործում են շուրջ մեկուկես տարի եւ ծավալում են գործունեություն կառավարության դեմ: Եվ վերջերս տարածված լուրերը, թե Հայաստան են ներթափանցել նոր աղանդներ, Ալեքսանդր Ամարյանը հերքեց` ասելով, որ դրանք ամենեւին էլ նոր չեն, ուղղակի վերանվանվել են: Դրանցից մեկը` «Աստծո հարսնացուները», մտնում է «Աստծո դեսպանատուն» հոգեւոր կառույցի մեջ: «Աստծո դեսպանատան» հայաստանյան մասնաճյուղն էլ կոչվում էր «Կենդանի հավաք», սակայն «Կենդանի հավաքը» դուրս եկավ «Աստծո դեսպանատուն» կառույցից ու հիմա ներկայացնում է առանձին ուղղություն:

Ներկայումս Հայաստանում գրանցված է կրոնական 67 կազմակերպություն, իսկ առանց գրանցվելու գործունեություն են ծավալում եւս 200-ը, եւ այժմ, ըստ պարոն Ամարյանի, աղանդ բացելը դարձել է միլիոնատեր դառնալու պարզ ճանապարհ: «Օրինակ` գրանցում ես քո եկեղեցին ՀՀ պետռեգիստրում, հետո բարձրացնում աղմուկ, թե քեզ այստեղ ճնշում են, ու ի վերջո Ամերիկայից սկսում են քեզ ֆինանսավորել», ավելացրեց Ա. Ամարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ