ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է Ֆրանսիական Քափել լա Գրանդ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների միջեւ կայացած մրցախաղերն էին: Սամվել Տեր-Սահակյանի եւ Տիգրան Ղարամյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա Կարեն Գրիգորյանը սպիտակներով հաղթեց Միխայիլ Գուրեւիչին ու վաստակեց 5 միավոր: Նա 9 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Ղարամյանն ունեն 4,5-ական միավոր: Նույնպիսի արդյունքի է հասել Էլինա Դանիելյանըՙ սեւերով հաղթելով Ալեքսանդր Զուբարեւին: 6-րդ տուրը հաջող էր նաեւ Ռոբերտ Աղասարյանի, Հովհաննես Գաբուզյանի եւ Կարինա Համբարձումովայի համար, որոնք հաղթելով մրցակիցներին, վաստակեցին 4-ական միավոր: Նույնպիսի արդյունք ունի Դավիթ Հարությունյանը, որը ոչ-ոքի խաղաց Կենի Սոլոմոնի հետ: 3 միավոր ունեցող Եվգենիա Դոլուխանովան հաշտություն կնքեց Օլավ Սեպի հետ: |