Առաջիկայում ամենահետաքրքրական եւ քննարկվող իրադարձությունը մարտի 12-ին նախագահ Սարգսյանի այցն է Ռուսաստանի Դաշնություն եւ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա դեռեւս չերդված նոր նախագահի եւ պաշտոնավարման ժամկետն ավարտող հին նախագահի համապատասխանաբար առաջին եւ վերջին հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ, հետեւաբար բազմաթիվ ինտրիգներ ունի իր մեջ:
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որ տարածվել է Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ անցկացված առանձին-առանձին հանդիպման արդյունքներով, Բաքվի քաղաքագիտական հանրության բուռն քննարկումների թեմա է դարձել: Ադրբեջանցի վերլուծաբաններին հատկապես հուզել է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասով միջնորդների ասածը:
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը որոշակի դադարից հետո կրկին լրատվամիջոցների ու հասարակության ուշադրության կենտրոնում է: Երեկ նա եղել է ԱԱԾ-ում, իսկ ըստ որոշ տեղեկություններիՙ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի նախաքննությունն իրականացնող Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն կներկայացնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ նրա ...
«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն բանակցություններ էին սկսել Ազգային ժողովում` հետընտրական իրավճակը քննարկող արտահերթ նիստ հրավիրելու համար (արդար լինելու համար ասենք, որ առաջարկը ձեւավորվել էր նախ Նիկոլ Փաշինյանի նման առաջարկի հետեւանքով): Խորհրդակցություններն այս իմաստով որեւէ արդյունքի չբերեցին, ՀՀԿ-ական մեծամասնությունը մերժեց ինչպես այդ, այնպես էլ առաջարկի բաղադրիչ մի շարք հեռահար առաջարկները: Այժմ նախաձեռնության ...
Les Nouvelles d' Armռnie հանդեսի կայքէջը մարտի 5-ին տեղեկացրեց, որ Մոսկվայի գլխավոր ռաբբի Պինչաս Գոլդշմիդտը խստիվ քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը օրերս Եվրոպայում իբր գոյություն ունեցող հակաիսլամիզմը համեմատել էր սիոնիզմի, հակահրեականության եւ նացիզմի հետ, ասելով, թե դրանք բոլորը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:
Կրեմլում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի բանակցություններից հետո ստորագրվել է ռուս-ֆրանսիական փաստաթղթերի փաթեթ: Ռուսաստանի հայերի միությունից տեղեկացնում են, որ ստորագրման արարողությանը մասնակցել է միության նախագահ Արա Աբրահամյանը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա այցով Երեւանում կլինի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը: Լիտվայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, տեղի կունենան Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարների բանակցությունները:
Բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ, Կինովավերագիրների միջազգային ասոցիացայի անդամ Ցվետանա Պասկալեւան երեկ հայ լրագրողներին ներկայացրեց իր «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որը ներկայացնում է Ղարաբաղում 90-ական թվականներին կատարվածը:
«Ազգի» մարտի 1-ի համարում, անդրադառնալով Խոջալուի առնչությամբ ադրբեջանցի հրոսակի բարձրացրած վայնասունին, նշել էինք, որ այդ հրոսակին պատերազմում կրած խայտառակ պարտությունը չի հուզում, պարզապես նա չի կարողանում մարսել Սումգայիթից հետո նաեւ Արցախում նախճիր սարքելու հնարավորությունից զրկվելը:
Թուրքիայի հայ ոսկերիչների ընտրանին 2013 թ. փետրվարի 23-ին Ստամբուլում հավաքվել էր Պոլսո հայոց պատրիարքարանի շենքում, որտեղ անցկացվում էր Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերակցության (AJA) ստամբուլյան բաժանմունքի հիմնադիր համագումարը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անցնող մեկ տարվա ընթացքում արդարադատության համակարգում առկա բազմաթիվ թերացումներ է արձանագրել: ՄԻՊ գրասենյակից հավաստիացնում են, որ ՔԿԱԳ գործակալություններում եւ նոտարական գրասենյակներում գոյանում են հերթեր եւ կուտակումներ: Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսեւորումներին: ՄԻՊ գրասենյակը ...
Մարտի 5-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2012 թ. արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությունն անց է կացվում 2010 թվականից:
Ինչպես տեղեկացանք սննդի անվտանգության պետական ծառայությունից, «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես «Գետամեջ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները ...
«Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի հայեցակարգը այսօր կքննակվի կառավարությունում, որի նախապատրաստման համար մոտ մեկ տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ:
2013 փետրվարի 23-ին կայացավ Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարը, որը քաղաքացիաական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հարցով ուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Ս.Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ պարոն Հ.Աբրահամյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տ.Սարգսյանին
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գագիկ Ծառուկյանին (հետո էլ ՀՅԴ ղեկավարության հետ), այդ օրը հանրահավաք կար, եւ ոչ մի խոսք այնտեղ չասվեց այդ հանդիպման (հանդիպումների) մասին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատական նիստը չմեկնարկածՙ հետաձգվեց, որովհետեւ ամբաստանյալներից երկուսըՙ Բագրատ Մուրադյանն ու Արմեն Խաչատրյանը, հրաժարվեցին պաշտպան Ռոբերտ Մանվելյանից եւ պահանջեցին հանրային պաշտպանՙ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ մարտի 19: Միաժամանակ որոշվեց, որ ...
Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի աճուրդը երեկ տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով: Ինչպես լրագրողներին հայտնեց պետական գույքի կառավարման վարչության աճուրդի կենտրոնի տնօրեն Լյուդվիգ Գրիգորյանը, շենքը աճուրդի հանվելուց հետո եղել են բազմաթիվ հետաքրքրվողներ, «սակայն գործը բանակցություններից այն կողմ չանցավ»: Նա նաեւ տեղեկացրեց, որ նոր աճուրդ չի լինի, եւ շենքի սեփականատերը կդառնա ...
Երեկ Orange-ը հայտարարեց նոր Orange Merci ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է ընկերության հավատարիմ բաժանորդներին: Այսուհետեւ բաժանորդները կպարգեւատրվեն ընկերության մատուցած ծառայություններից մշտապես ակտիվ կերպով օգտվելու եւ հավատարիմ բաժանորդ լինելու համար: Այսօր մեկնարկած լայնածավալ Orange Merci ծրագիրը հատուկ ուշադրության եւ հոգատարության արտահայտություն է Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդների նկատմամբ:
Ընթերցելով եւ ծանոթանալով պ.գ.դ., պրոֆեսոր Արշակ Փոլադյանի վերջերս լույս տեսած «Իսլամը որպես կրոն եւ պետություն. նրա տարածման փուլերն ու մեթոդները», «Քրդերը 7-10-րդ դարերում» եւ «Քրդերը աբբասյան ժամանակաշրջանում» աշխատություններըՙ կարող ենք վստահաբար ընդգծել դրանց նախ եւ առաջ արաբաիսլամական պատմագրության ...
Միչիգանի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի կենտրոնը տեղեկացնում է, որ համալսարանի արվեստի թանգարանի Հելմուտ Ստեռն դահիլճում մարտի 13-ին կայանալու է հանդիպում վիպասան, դրամատուրգ եւ դերասան Էրիկ Պողոսյանի հետ: Ըստ այդ առթիվ հրապարակային հաղորդագրության, նա պատմելու է, թե ինչպես Բեռլինում Թալեաթ փաշայի սպանության մասին սցենար գրելու որոշումը հետագայում խթան է հանդիսացել, որ ...
Ինչպես հավանաբար արդեն հայտնի է, «Զանգակ» հրատարակչությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Գիրք նվիրելու օրվա» առթիվ իրականացրեց յուրօրինակ ակցիա, որի շրջանակներում «Ֆեյսբուքի» օգտատերերին հնարավորություն էր տրվել նվեր ստանալու տրված ցանկից այն գրքերը, որոնք տեղակայելով իր անձնական էջինՙ մինչեւ փետրվարի 19-ը կհավաքեր հավանություններիՙ ակցիայի կանոններով սահմանված քանակը: Ֆեյսբուքյան հանրության շրջանում ակցիան աննախադեպ արձագանք ...
Հայկական «Լուռ երկխոսություն» կարճամետրաժ կինոնկարը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Կոկստե» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում:
Ապրիլի 5-14-ը Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ պատանի ծանրորդները: Պատասխանատու այդ մրցաշարին նախապատրաստվելու հարցում մեր պատանի ծանրորդների համար ուժերի լավ ստուգատես էր ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին 165 մարզիկ-մարզուհիներ:
Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում կայացան 5-րդ եւ 6-րդ տուրերի հանդիպումները: Հայաստանցի 8 շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սեդրակ Մաթեւոսյանն ու Սիմոն Մկրտչյանը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:
Մայրաքաղաքի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում այսօր կմեկնարկի բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշարը, որը նվիրված է միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրայելյանի հիշատակին: Աղջիկների եւ տղաների մրցաշարին կմասնակցեն 4-ական թիմեր: Հայաստանից հանդես կգան Երեւանի, Գյումրու եւ Արթիկի թիմերը, Վրաստանը կներկայացնեն Թբիլիսին ու Բաթումը, իսկ Ղազախստանից հանդես կգա Ակտաու ...
Գյոթեբորգում անցկացված թեթեւ ատլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունում Հայաստանը ներկայացրած հեռացատկորդ Արսեն Սարգսյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքն ու տեղ զբաղեցնել եզրափակիչի 8 մասնակիցների շարքում: Նա 7,44 մ արդյունքով գրավեց 20-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Ալեքսանդր Մենկովըՙ 8,31 մ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Միխայիլ Մարկոսովը Թուրքիայում «Ռոստովի» հետ կայացած ստուգողական խաղում աչքի է ընկել արդյունավետությամբՙ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Այդ խաղում «Ուֆան» հաղթել է 5-0 հաշվով:
Ինչպես հայտնի է, ձմռան նախապատրաստական շրջանում «Բանանցը» մարզվում էր ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոյի գլխավորությամբ: Նրան օգնում էին Ալբերտ Կովալյովը, Արթուր Ոսկանյանն ու Կարեն Սիմոնյանը: Վլադիմիր Պյատենկոն եւ Ալբերտ Կովալյովն օրերս «Բանանցի» հետ պաշտոնապես պայմանագիր են կնքել մինչեւ 2015-ի հունիս:
Մարտի 28-30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք ձյուդոյի Գրան պրիի վարկանիշային մրցաշարին նախապատրաստվելու նպատակով մարզաձեւի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրան, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի այդ երկրի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Տաջիկստանի ընտրանիների հետ:
«Ալաշկերտը» բողոք է ներկայացրել ՀՖՖՙ իր դժգոհությունն արտահայտելով «Գանձասարի» հետ գավաթային հանդիպման գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանի կայացրած մի քանի վիճելի որոշումներից: Հիշեցնենք, որ այդ խաղում մրցավարը դաշտից հեռացրել էր «Ալաշկերտի» ֆուտբոլիստին, իսկ տեխնիկական գոտուցՙ թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանին:
Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան Բուլղարիայից 380 հազար եվրո փոխհատուցում է պահանջում: Միայն այդ դեպքում Ադրբեջանի հավաքականում հանդես եկող բուլղարացի 3 ծանրորդներին կթույլատրվի կրկին կրելու իրենց երկրի հավաքականի մարզահագուստը: