Ադրբեջանի քաղաքագիտական հանրությունը, եթե այս ձեւակերպումը հարիր է մարդկանց այդ խմբին, համակ ուշադրությամբ եւ «խոշորացույցով զինված» ահա մի քանի օր է, ինչ «անատոմիական քննության է ենթարկում» նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին հղած Բարաք Օբամայի ուղերձը: Նրանք հիմնականում մտասեւեռված են ԱՄՆ նախագահի այն մտքին, որ Վաշինգտոնը «կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդության եւ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը Մ. Նահանգներ է ժամանելուՙ ամերիկացի օրենսդիրների, քաղաքացիական առաջնորդների եւ համայնքային ղեկավարների հետ Capitol Hill-ում տոնելու Արցախի ազատագրական շարժման 25-ամյակը: Նա մարտի 13-ին գլխավոր բանախոսն է լինելու Cannon House Office-ի շենքում կայանալիք հատուկ միջոցառմանը, կազմակերպված հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական համախմբման կողմից: Մասնակցելու ...
Հայաստանում հյուրընկալվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակությունն ու նրա ղեկավար, Բունդեսթագի նախագահ Նոբբերթ Լամմերթը երեկ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ղեկավարության հետ: Նախագահ Սարգսյան-Լամմերթ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն եւ շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման ...
Օրերս Նյու Յորքում, ՄԱԿ-ում Հայաստանի եւ Էստոնիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Հայ օգնության միության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ հրավիրվել էր քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» 1325 բանաձեւի իրականացման հարցով:
Փոխգնդապետ Աիդա Սերոբյանը բազմաթիվ մարտի 8-եր եւ նոր տարիներ է անցկացրել ռազմի դաշտում, սահմանին: «Մենք հույս էլ չունեինք, որ հերթական արկից հետո ողջ կմնայինք, ռազմի դաշտում էինք, որ մյուսների կյանքը փրկեինք: Մեզանից շատերն իրենց կյանքով խաղաղություն ու նոր կյանք նվիրեցին: Ես հարգում եմ այն բոլոր տղամարդկանց, ովքեր ռազմի դաշտում էին ...
Ադրբեջանական զինված ուժերում արձանագրվել է հերթական մարդկային կորուստը. «հանկարծամահ է եղել շարքային Էլման Աբիեւը»: Ըստ vesti.az-ի, Աբիեւը «մարտական հերթապահության մեջ էր բարձրլեռնային տեղանքում»: Մեկ ոչ լրիվ շաբաթվա մեջ դա ադրբեջանական բանակում զինվորի «հանկարծակի» մահվան երրորդ դեպքն է:
Այդ մասին «Սթարի» մարտի 5-ի համարում գրել է Մուրադ Քելքիթօղլուն: Նկատի ունի քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնք Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի, «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության, ինչպես նաեւ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» գլխավորությամբ դատապարտում էին Ստամբուլի հայաշատ թաղամասերում տարեց հայ կանանց դեմ իրականացված հարձակումները, հարձակումներին թուրք իրավապահ մարմինների անտարբերությունը եւ Սամաթիայում ...
Այդ մասին, ինչպես նշել է Timeturk-ը, մարտի 5-ին թուրքական խորհրդարանում հայտարարել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Ֆարուք Բալը: Ըստ թուրքական աղբյուրի, պատգամավորն ասել է, որ թուրքական հանրային հեռուստատեսությունը գործում է ժողովրդից գանձված հարկերով, հետեւաբար հանրօգուտ աշխատանքներ պետք է կատարի եւ այս աշխատանքների շրջանակում հեռարձակի Հայոց ցեղասպանության ...
Գարնանը Երեւանում կտնկվեն 50 հազար ծառ եւ թուփ` 2012-ի 40 հազարի փոխարեն: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը : Նա նաեւ տեղեկացրեց, որ ծաղկային տարածքներիՙ 2012-ի 6, 5 հեկտարին այս տարի կավելանա եւս կես հեկտար: Հոլանդիայից ներկրվել ...
Ծաղկաձորում գարունը կարծես փոքր-ինչ ուշացել է, եւ գարնան առաջին օրերին այստեղ դեռ ձնառատ է ու ցուրտ: Բայց դա որեւէ կերպ չէր խոչընդոտել, որ Լոռու մարզի 300 երիտասարդներ գարնանամուտը լիարժեք դիամավորեն մեր երկրի գեղատեսիլ այս վայրում. գարունն իրենքՙ երիտասարդներն էին բերելՙ իրենց հոգում, իրենց ջերմությամբ, իրենց խինդ ու ծիծաղով: Եվ «Տաշիր» ...
Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի խորին համոզմամբ` նախագահական վերջին ընտրություններում ձայների մեծամասնությամբ անցել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դրանից հետո էլ ինչպե՞ս չընդդիմանա ժողովուրդը», երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց Ռուբեն Հախվերդյանը: Իսկ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նրա դիտարկումն այն է, որ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ կայացել է Խորհրդային Ադրբեջանում, եւ օգնականն էր Կեւորկովի, որի պատճառով ...
Գյումրու քաղաքային հին` Հ. 1 գերեզմանոցը, որտեղ թաղումներ են կազմակերպվել սկսած 19-րդ դարից, համարվում է հուշարձան եւ ընդգրկված է Շիրակի մարզի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում: Այստեղ ի թիվս այլոց ամփոփված են Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցող վարպետ Թադեոս Անտիկյանի, երգահան Տիգրանյանների եւ Մելիք-Աղամալյանների, գարեջրի գործարանի հիմնադիր Ծաղիկյանների գերդաստանների ...
Տարիներ շարունակ մարտ ամիսն ընկալվում էր որպես գարնան, կյանքի սկիզբ, սպասումների անբացատրելի նախաշեմ: Մարտի գալստյանը զուգընթաց հոգիս մի տեսակ ծառս էր լինում, լցվում խանդաղատանքով, անկասելի շատ սիրելու, սիրված լինելու ցանկությունն էր պարուրում, ամենուրեք գույները պայծառանում էին, ավելի գեղեցիկ ու վառվռուն դառնում: Սակայն, ցավոք, 2008-ից այդ զգացումներն աղճատվեցին, տխուր հիշողությունները եկան ...
Առաջիկա մարտի 21-ին Փարիզի Գրքի սալոնի պատվո հյուրն է լինելու Ռումինիան: Գրքի սալոնի կայքից տեղեկանում ենք, որ ռումին 27 գրողներ ներկայացնելու են իրենց գործերը, որոնց մեջ է Վարուժան Ոսկանյանն իր նշանավոր «Շշուկների մատյան» վեպով: «Շշուկների մատյան»-ը պատմում է Հայոց ցեղասպանության եւ 20-րդ դարի սարսափների մասին. երիտթուրքեր, ֆաշիզմ, ստալինիզմ, գուլագներ, Չաուշեսկու, ...
«Արմենիա» հեռուստաընկերության «Դարը» հաղորդաշարը ծանոթ է շատերին: 2009 թ.-ին ես պատիվ եմ ունեցել լինելու Արտեմ Սարգսյանի վարած այդ հաղորդումներից մեկի հյուրը: Եվ ահա չորս տարվա վաղեմություն ունեցող իմ այդ հարցազրույցը առիթ է տվել Վարդ Սիմոնյանի (Vard Simonian)ՙ մամուլում հանդես գալու այնպիսի մի զազրախոսությամբ, որը կշարժեր անգամ ամենամոլի զրպարտիչների նախանձը: Իրեն ...
Ըստ ստացված հաղորդագրությանՙ մարտի 3-ին Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում (ALMA) բացվել է ամերիկահայ նկարիչ Ջոն Բերբերյանի գծանկարների ցուցահանդեսը: Նրան ճանաչում են բերել հայտնի մարդկանցՙ Վիլյամ Սարոյանի, Լեոնարդ Բեռնստայնի, Յուսուֆ Քարշի եւ այլոց ճշգրիտ ու խոսուն դիմանկարները, որոնք բնութագրվել են որպես «ուժեղ տպավորություն գործող կենդանի ռեալիզմի նմուշներ»: Providence Country Day School վարժարանը ...
Բրիտանական խորհրդի, Երեւանում բրիտանական դեսպանատան եւ «Արմենտել» ընկերության կազմակերպած Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մեկնարկել է կրթական ու երիտասարդական ծրագիրը : Մարտի 4-ին ծրագիրը սկսվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Ալֆրեդ Հիչքոքի «Կենվորը» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո տեղի են ունեցել քննարկում եւ վարպետության դասընթաց միջազգային կինոուղեցույցի խմբագիր Յան Հեյդն Սմիթի մասնակցությամբ: ...
ՖԻԴԵ-ն անցկացրել է մարտի 15-ին Լոնդոնում մեկնարկելիք շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Լեւոն Արոնյանին բաժին է հասել 1-ին համարը: Իսկ դա նշանակում է, որ հայ գրոսմայստերը մեկնարկային 2 տուրերում խաղալու է սպիտակներով, ինչը լավ նախադրյալ է հաջող մեկնարկի համար: Հենց առաջին տուրում Լեւոնը մրցելու է իր գլխավոր մրցակցիՙ ...
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում սկսում է նախապատրաստությունն ապրիլի 8-14-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ուսումնամարզական հավաքի է հրավիրել 8 ծանրորդի: Ծաղկաձորում մարզումներին կմասնակցեն 69 կգ քաշայիններ Վլադիկ Կարապետյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Առաքել Միրզոյանը, Տիգրան Կարապետյանը (85 կգ), Մհեր Պողոսյանը (94 կգ), Համլետ Պողոսյանը ...
Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Մանուել Պետրոսյանը սեւերով հաղթեց Ասգար Գոլիզադեհին ու վաստակեց 5 միավոր: Մրցաշարին մասնակցող հայ շախմատիստների մեջ սա լավագույն արդյունքն է: 4,5-ական միավոր ունեն Սիմոն Մկրտչյանը, Սեդրակ Մաթեւոսյանն ու Վահե Բաղդասարյանը: Այս եռյակից տուրը հաջող էր միայն Վահեի համար, որը հաղթեց Ալիզադեհին: Իսկ ...