RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1984, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԵՐԲ ՆԱԽ ՊԱՏԻՎՆ ԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ

Վ. Ա.

Երեւան-Վան-Երեւան թռիչքի առթիվ

Vesti.az-ը մի ողաբաձայն-լալահառաչ-աղերսական նյութ է հրապարակել, որի «մեխն» այն է, թե «ապրիլի 3-ին թուրքերն Ադրբեջանին կզոհաբերեն Հայաստանին»: Առաջին պահ կարելի է տպավորություն ստանալ, որ Անկարան պատրաստվում է առաջինը ճանաչել Արցախի անկախությունը կամ մտադիր է ապաշխարել Թուրքիայում 1915թ.-ին իրականացված ցեղասպանության համար, կամ առնվազն հայտարարելու է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մտադրության մասին:

Իրականում խոսքը ապրիլի 3-ին կայանալիք Երեւան-Վան-Երեւան առաջին թռիչքի մասին է: Թռիչք, որ հաջողության դեպքում կիրականացվի շաբաթն ընդամենը երկու անգամ, այն էլ` զուտ զբոսաշրջային նպատակով: Ճիշտ է, թուրքական եւ հայաստանյան կողմից պայմանավորվածությունները ձեռք են բերվել ոչ կառավարական կառույցների միջեւ, բայց հասկանալի է, որ երկու երկրների բարձրագույն ղեկավարության համարժեք վերաբերմունքի բացակայության դեպքում խնդրի լուծումն այդքան չէր մոտենա:

Այդ կերպ թուրքական կողմը հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան այցելել Վան` ծախսելով ընդամենը 40 րոպե: Եվ հենց դա էլ ադրբեջանական կողմին թվում է իրենց «զոհաբերել Հայաստանին»: Ավելի վաղ մի աղմուկ էլ բարձրացվել էր Սերժ Սարգսյանին հղած Գյուլի շնորհավորական ուղերձի կապակցությամբ: Մինչեւ Անկարայից չհասկացրին, որ չարժե ընկնել ծիծաղելի վիճակի մեջ, պետության ղեկավարին ընտրվելու առթիվ շնորհավորանք հղելը «մտնում է թուրքական պետության ավանդույթների մեջ»:

«Ամեն ինչ կորսված է, պատվից բացի»,- այս արտահայտությունը վերագրվում է Ֆրանսիայի Ֆրանցիսկ թագավորին: Դրանով նա բնութագրել է իրեն` իսպանացիների դեմ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո մորը հղած նամակում:

Այս դեպքում ադրբեջանական կողմը նախապես պատիվն է կորցրել: Քանի որ ամեն անգամ կախվում է «մեծ եղբայր» Թուրքիայի «փեշերից», նայում աղերսախառը եւ աղաչում, որ «չբարելավի Հայաստանի հետ հարաբերությունները»: Եվ չեն թաքցնում, որ Թուրքիայից «ավելին են ակնկալում, քան միայն համերաշխություն»: Այսինքն ուզում են, որ Թուրքիան դադարի ինքնիշխան երկիր լինելուց եւ ենթարկվի Ադրբեջանի «հարձակողական արտաքին քաղաքականությա՞նը»:

Ըստ երեւույթին, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում մի օդանավային երթուղու բացման մասին դեռեւս նախնական տեղեկատվությունը Բաքվի լրատվամիջոցներում «որբալաց» չէր սադրի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ