RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1877, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ԼԿՏԻԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՇԱՓՈՒԿՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ում գործակալն էլ լինեն, սրանք ծառայում են հայ սպանելու համար մարդասպանին հերոս հռչակող ադրբեջանցի հրոսակին

«Ազգի» վերջին համարներում, անդրադառնալով Խոջալուի ռազմական հենակետի չեզոքացման տարեդարձի առնչությամբ Ադրբեջանի բարձրացրած վայնասունին, գրել էինք, որ ադրբեջանցի հրոսակի խնդիրը ղարաբաղյան պատերազմում կրած խայտառակ պարտությունը չէ, պարզապես նա չի կարողանում մարսել Սումգայիթից հետո նաեւ Արցախում նախճիր սարքելու հնարավորությունից զրկվելը:

Քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան «Շունըՙ շնից, երկուսըՙ մի տնից» ժողովրդական ասացվածքին համապատասխան մեկ ազգի երկու պետությունն են, ուստի թուրք հրոսակը ձայնակցում է ցեղակցի վայնասունին: Սրա խնդիրն էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է եւ ճանաչման հետեւանքով ժխտողականության դիրքերի սպառումը:

Սակայն խնդիր ունենք նաեւ մենքՙ Ադրբեջանի հայաստանյան շոշափուկների պատճառով: Սրանք էլ ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդիՙ սումգայիթյան մարդասպանների նկատմամբ տարած հաղթանակի հետ:

Անկախ էթնիկ ծագումից, հայի ազգանունը կրող եւ Հայաստանում թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալող հայատյաց այս տականքների մի մասը Լեռնային Ղարաբաղը շարունակում է հանձնել Ադրբեջանին, մյուսներն էլ հայի կարգավիճակով «Խոջալուի ցեղասպանության համար» ներողություն են խնդրում ադրբեջանցիներից, անարգելով Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Շահումյանում, Գետաշենում, Մարաղայում ադրբեջանցի հրոսակի ձեռքով դաժանաբար սպանված հայ կանանց, երեխաների ու ծերերի հիշատակը եւ զորակցում հայ սպանելու համար ստոր մարդասպանին ազգային հերոս հռչակող ադրբեջանական ոհմակին:

Ղարաբաղն առ այսօր Ադրբեջանին հանձնող կամ ադրբեջանցի հրոսակի նախճիրն արդարացնելուՙ այն էլ որպես հայ, մարդասպանից ներողություն խնդրելու համար Խոջալուն «ցեղասպանություն» համարող այս տականքները չեն կարող մարդ լինել: Սրանք առավելագույնս ադրբեջանական բորենիների բեղմնավորում ունեցող վիժվածքներ են: Պարզապես հայ են ձեւանում, որ բարձրացնեն Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ իրենց չարանենգ գործունեության արդյունավետությունը: Ըստ երեւույթին, այդ հրահանգն են ստացել դրսի մութ ուժերից:

Թերեւս դրսի ուժերի հանգամանքը կբարձրացներ այս վիժվածքների դեմ պայքարի արդյունավետությունը, թեկուզ բացահայտելով, թե սրանք այդ ուժերից որ մեկի ազդեցության գործակալներն են: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ դրսի ուժերը չկաշկանդեն Հայաստանի ղեկավարությանը: Անկաշկանդ գործունեությունը ենթադրում է իշխանություն-հասարակություն համերաշխությունը, ինչպես նաեւ ժողովրդի վստահությունը երկրի նախագահին, ինչը համազոր է ժողովրդականության:

Ընտրություններում ձեռք բերած հաղթանակը, նաեւ այլ երկրների ղեկավարներից ստացած շնորհավորանքները որքան էլ պաշտոնավարման երկրորդ ժամկետն ապահովեն գործող նախագահին, ժողովրդականության հարցում դրանք միանգամայն անզոր են: Դրա նախապայմանը գոնե մի քիչ ժողովրդի հոգսերով ապրելն է, այլ ոչ թե ընչաքաղց օլիգարխներին գերշահույթ ապահովելն ու կոռուպցիայի հետ սերտաճելը:

Ադրբեջանական բորենու բեղմնավորում ունեցող այս վիժվածքները մութ ուժերից որ մեկի գործակալն էլ որ լինեն, ծառայում են հայ սպանելու համար ստոր մարդասպանին հերոսացնող ադրբեջանի հրոսակի հայատյաց նկրտումներին: Չի բացառվում, որ վիժվածքների այս ծառայությունը պայմանավորված լինի Իսրայելից ուղղորդվող հրեական լոբբիի անժխտելի ազդեցությամբ Ադրբեջանում, ինչպես նաեւ Ադրբեջան-Իսրայել մերձեցմամբ:

Ամենայն հավանականությամբ, այդ մերձեցումն էր գոտեպնդում ադրբեջանցի հրոսակին, որ մերձեցմանը զուգընթաց ակտիվացնում է իր մարդասպան գործունեությունը շփման գծում: Սակայն ինչ էլ լինի, պետք է զսպել որպես հայ ներկայացող հայատյաց վիժվածքներին, այլապես կհամալրվի սրանց շարքերը:

Համենայն դեպս, «Ակօսի» խմբագրապետ Ռոբեր Քոփթաշը «Խոջալուի պատասխանատվությունը» հոդվածում «այդ ողբերգությունը» պատերազմի չվերագրելու եւ Խոջալուի համար պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել հայերին, եթե նրանք իրենց համարում են ցեղասպանության զոհը:

Քոփթաշի այդ կոչին բացի ադրբեջանական կայքէջերից, գոհունակությամբ արձագանքել է նաեւ Նյու Յորքի «Թուրքական» կայքէջը: Թերեւս կարելի էր պատասխանել «Ակօսի» խմբագրապետին, սակայն մեր հայրենակից Սարգիս Հացպանյանն արդեն պատասխանել է: Մարտի 5-ին Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջում «Խոջալուի առնչությամբ մարդկային արժանապատության եւ պատասխանատվության մասին» վերնագրով հրապարակված հակիրճ բայց բովանդակալից հոդվածում Հացպանյանըՙ Քոփթաշին դիմելով, մասնավորապես ասում է. «Ես կյանքում թերեւս չեմ կարդացել ավելի անպատասխանատու հոդված, քան քո «Խոջալուի պատասխանատվությունը» վերնագրով գրածն է: Ուզում եմ իմանաս, որ հայ ժողովուրդը Խոջալուի սինդրոմով տառապելու ոչ խնդիր ունի, ոչ էլ այդ հարցում, ինչպես ակնարկում ես, լռելու: Այդ աբսուրդն առաջին անգամ քեզնից եմ լսում: Քո գրածում առողջ դատողության, տրամաբանության եւ մարդկային արժանապատվության մասին ոչ մի արտահայտություն չգտնելու դժբախտությունն ապրելուց զատ, ապրեցի նաեւ հայ ժողովրդին ցեղասպանության մեջ մեղադրելու անբարտավանությունից բխող շփոթմունքը: Ցավոք, հնարավոր չէ չափսոսալ, թե քո գրածներում ինչպես են Խոջալուի մասին անլուռ ճշմարտությունները գիտակցաբար քողարկվում Ադրբեջանում գործող ռասիստ-ֆաշիստական բռնատիրության 21-ամյա ստերով եւ աներեւակայելի խարդախությունը քո միջնորդությամբ ջանասիրաբար մատուցվում տեղի ունեցածից անտեղյակ Թուրքիայի հայ համայնքին» :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ