RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2253, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 98

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ՄԻԵԴ-ԻՆ. ՍԱՖԱՐՈՎԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐՙ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հ. Հ.

Սիրանուշ Սահակյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի եւ Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչն է: Նրա գնահատմամբՙ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի կողմից գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով գնահատականները կլինեն սուր:

Սահակյանի փոխանցմամբՙ հիմնական հարցադրումը, որ բարձրաձայնվել է դատարանում, նշված է, որ սպանությունը պայմանավորված է բացառիկ էթնիկ հիմքով: Հայկական կողմը դատական հայցով պահանջ է ուղղել Ադրբեջանինՙ հանցագործին երրորդ պետությանը հանձնելու եւ այնտեղ պատժի կրումը շարունակելու համար, քանի որ անհնար է, որ Ադրբեջանում ազգային հերոս համարվող Սաֆարովը պատիժ կրի:

Հայցի շրջանակներումՙ Գուրգեն Մարգարյանի ընտանիքի անդամները հրաժարվել են նյութական եւ բարոյական հատուցումիցՙ հայտարարելով, որ ոչինչ չի կարող զավակի կորուստը լրացնել:

«Գուրգեն Մարգարյանի մայրը ցանկություն էր հայտնել որպես սփոփանք դատական հայցում ներառելու հայազգի ռազմագերիների ազատ արձակումը: Ցավոք, ռազմագերիների վերադարձի պահանջն իրատեսական չէ, քանի որ առարկայի շրջանակներից դուրս է», ասաց Սահակյանըՙ հավելելով, որ ՄԻԵԴ-ում գործի քննությունը տեւում է միջինը 2-4 տարի, սակայն Մարգարյանի գործը առաջնահերթությունների ցանկում է, եւ դատարանն այդ հայցով արագ կզբաղվի. ամենայն հավանականությամբ կտեւի 6-12 ամիս:

«Ազգ»-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 28-ին Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների ու Հայկ Մակուչյանի ներկայացուցիչներն անհատական գանգատ էին ներկայացրել ՄԻԵԴ:

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի եռամսյա անգլերենի դասընթացների մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածներով դաժանաբար սպանել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկությանՙ պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ իբր պետք է շարունակեր պատիժը կրել: Սակայն հենց օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ նրան ներում է շնորհել, ազատ արձակել, տրամադրել 8 տարվա աշխատավարձը, նվիրել բնակարան ու արժանացրել մայորի կոչման: Միջազգային հանրությունը քննադատեց Ադրբեջանի այդ քայլը: Հայաստանը խզեց դիվանագիտական բոլոր հարաբերությունները Հունգարիայի հետ, ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբՙ Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման կապակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ