RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1290, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՄԻՊ. ՀՔԾ-Ն ԲԱՎԱՐԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հ. Հ.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցի շրջանակներում ներկայացրել է դատախազության եւ հատուկ քննչական ծառայության կառույցներում մեկ տարվա ընթացքում արձանագրված թերացումներն ու դրական գործընթացները:

Ըստ օմբուդսմենի, դատախազական հսկողության հետեւանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքներ սահմանափակվում եւ խախտվում են, մտահոգիչ է նաեւ լիազորությունների չարաշահումը: Լիարժեք եւ օբյեկտիվ բացահայտված չէ խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը: Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի եւ օբյեկտիվ ուսումնասիրելու համար: Արձանագրվել են ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների խախտումներ:

«ՀՔԾ-ն բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթներըՙ կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ: ՀՔԾ-ն հաճախ չի պահպանել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները»:

Խնդիրներին զուգահեռ, Անդրեասյանն արձանագրում է նաեւ դրական զարգացումներ, մասնավորապես, նախորդ տարիների համեմատությամբ աճել է ծառայության կողմից վարույթում քննված գործերի քանակը: Դատախազությունն ու ծառայությունը հիմնականում ապահովել են գործունեության թափանցիկություն եւ հրապարակայնություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ