RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1355, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Կառավարությունը երեկ հաստատեց «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի հայեցակարգը: Կարեւորելով այս փաստաթուղթըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ «սա մեր նախընտրական խոստումներից է, կարեւորագույն հարց է, որը մշտապես երեւանցիների ուշադրության կենտրոնում է»:

Հայեցակարգի մասին լրագրողներին որոշ մանրամասներ հաղորդեց քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը : Նրա հաղորդմամբՙ այս հայեցակարգը հնարավորություն կտա թուլացնելու Երեւանի կենտրոնի գերբեռնվածությունը` կիրառելով տնտեսական, հարկային լծակներ, սեյսմիկ ռիսկերը հաշվի առնվելով: Ավելի խիստ չափանիշներ կսահմանվեն Երեւանի կենտրոնում կառուցապատման համար, կտարանջատվեն կառուցապատման ենթակա տարածքները: Ռուզան Ալավերդյանը հայտնեց նաեւ, որ խոսքը Կասկադով, Չարենցի փողոցով մինչեւ «Այրարատ» կինոթատրոն, ապա Ծիծեռնակաբերդով մինչեւ Բաղրամյան պողոտա ընկած տարածքի մասին է: Հայեցակարգը օրենք կդառնա 6 ամսվա ընթացքում:

«Ազգ»-ի հարցին, թե արդյոք ուշացած չէ՞ այս հայեցակարգի եւ առանձին օրենքի ընդունումը, Ռուզան Ալավերդյանը պատասխանեց, որ միշտ էլ կարելի է դա ասել, բայց հիմա էլ ուշ չէ կարգավորել Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման հարցերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ