RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1544, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

07 մարտի 2013թ., ք. Երեւան

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջը 2013թ. մարտի 6-ին Գերմանիայի Բունդեսթագում կազմակերպված խաղաղության եւ երկխոսությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ իր ելույթում մասնավորապես հայտարարել է, որ ինքը ցանկանում է, որ տարբեր հավատքներին պատկանող մարդիկ Թուրքիայում ապրեն խաղաղ, իսկ նրանք, ովքեր լքել են երկիրը անցյալում տեղ գտած պետական սխալների պատճառով, վերադառնան Թուրքիա:

Պարոն Առինջը փաստորեն «սխալ» է անվանում դեպքերը, որոնք պատճառ դարձան այն իրողությանը, որ ներկայումս շուրջ 7 միլիոն հայեր ապրում են իրենց հայրենիքից հեռուՙ սփյուռքում: Հայկական սփյուռքի մեծ մասը Հայոց ցեղասպանության արդյունք է: Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների աշխարհասփյուռ ժառանգներից յուրաքանչյուրն արդեն մեկ դար ի վեր շարունակում է ապրել 1915-ի համաղետը:

Եսՙ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր եւ Արեւմտահայոց Ազգային Համագումարի Ազգային խորհրդի անդամ, հույս եմ հայտնում, որ Թուրքիայի իշխանությունները պարզ գիտակցում են, որ վերադարձի գործընթացի ապահովման համար անհրաժեշտ են ոչ թե լոկ հայտարարություններ, այլ համապատասխան շոշափելի գործնական քայլեր, ինչպես նաեւ անցյալի ճիշտ գնահատման մեխանիզմներ։ Միայն տվյալ ուղղությամբ քայլերը կարող են ապացույց համարվել առ այն, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստակամ են սրբագրելու թուրքական պետության պատմական մեղքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ