ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ Հայ ազգային հերոս, արցախյան հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Մոսկվայում պատվել են նրա հիշատակը, հայկական եկեղեցու տարածքում դրված խաչքարի մոտ տեղադրել են ծաղիկներ: Մարտի 5-ին` սպարապետի ծննդյան օրը կազմակերպված հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանում «Երկրապահ» ներկայացուցչության ղեկավար Նելսոն Մարգարյանը, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանը, ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մանուկյանը, մտավորականներ, երիտասարդներ, Արցախյան ազատամարտի ներկայացուցիչներ եւ ուրիշներ: Նույն օրը միջոցառումները շարունակվել են նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը: |