RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2081, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ԳՐԻԳՈՐ-ՍԵՎԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը գերազանց հանդես եկավ Մոնտենեգրո քաղաքում անցկացված Բրազիլիայի շախմատի առաջնությունումՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: 12 մասնակիցների միջեւ շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցաշարում բրազիլահայ շախմատիստը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Նա կես միավորով գերազանցեց 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված միջազգային վարպետ Ամորիմ Բարբոսային եւ Մաթեուս Մենդոնկային:

Մխիթարյանն անհաջող մեկնարկեցՙ հաշտություն կնքելով Ամորիմ Բարբոսայի հետ ու պարտվելով Յագո Սանտյագոյին: Անհաջողությունը չընկճեց հայ շախմատիստին, որը հաջորդ 7 տուրերում մեկը մյուսի հետեւից պարտության մատնեց Ֆլավիո Օլիվենցիային, Լուիսմար Բրիտոյին, Ֆելիպե Մենային, Կլաուս Գոթզին, Բրիտո Մոլինային, Կաստրո Կարնեյրոյին եւ Մաքսիմո Մաչեդոյին: Ավարտական 2 տուրերում Մխիթարյանը հաշտություն կնքեց Մաթեուս Մենդոնկայի եւ Անդրեյ Սոուզայի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ