RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1416, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԵՌՅԱԿԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 8-րդ եւ 9-րդ տուրերի մրցախաղերից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սիմոն Մկրտչյանը, Վահե Բաղդասարյանն ու Սարգիս Մանուկյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր: Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Շահին Սադեհի հետ ու հաղթեց Միխայիլ Մոզարովին: Նույն սցենարով ընթացան Բաղդասարյանի պարտիաները Մեհդի Հուսեյնիպուրի եւ Մուրադ Նուրիի հետ: Իսկ ահա Մանուկյանը 2 հաղթանակ տոնեց Սաիդ Արաբիի եւ Մեհդի Մահդավիրադի հետ պարտիաներում:

Հայ շախմատիստների եռյակը մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող իրանցիներ Հոմայուն Տուֆիգիին, Արաշ Ռոգհանիին, Համեդ Մուսավիանին, Պոուրիա Դարինիին, վրացի Շոթա Ազալաձեին եւ ադրբեջանցի Միսրադին Իսկանդարովին:

Մանուել Պետրոսյանն ունի 5,5 միավոր, Նորայր Թորոսյանըՙ 5: 4,5 միավոր է վաստակել Սեդրակ Մաթեւոսյանը, 3,5ՙ Մարիա Գեւորգյանը, 3ՙ Արմինե Բաբայանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ