Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքին սպասողներ կային այն պարզ պատճառով, որ Սահմանադրական դատարանի որոշումից եւ նրա հնգօրյա հացադուլից հետո համակիրներն ուզում էին իմանալ իրենց եւ Րաֆֆու ձեւավորած շարժման հետագա ուրվագիծն ու քայլերը:
Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստը պատգամավորներն անվանել են պատմական, իսկ ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի որակմամբ` «մարտի 14-ը Ջավախքի պատմության տարեգրքում կգրվի ոսկե տառերով»:
Երեքուկես ամիս առաջ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում Պաղեստինը ճանաչվեց դիտորդ պետություն: Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը թույլատրել է համապատասխան փոփոխություններ կատարել կազմակերպության փաստաթղթերի մեջ:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամները կոնսենսուսով երեկ դրական եզրակացություն տվեցին ՀԱԿ խբակցության նախաձեռնությանը` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ մի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովն ունենալու է 7 անդամ եւ ձեւավորվելու է այն սկզբունքով, ինչ էթիկայի հանձնաժողովը` ՀՀԿ-իցՙ 2, ԲՀԿ-ից` 1, ՕԵԿ-իցՙ 1, ընդդիմադիր խմբակցություններից եւս մեկական ...
Համաշխարհային հայկական կոնգրեսի գրասենյակը տեղեկացնում է, որ ի կատարումն 2012թ. հոկտեմբերին Երեւանում կայացած Համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ համագումարի որոշման, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը (նախագահՙ Արա Արշավիրի Աբրահամյան) ս.թ. մարտի 11-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում որպես իրավաբանական անձանց միջազգային միություն:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատրաստակամություն է հայտնել երկրի տարածաշրջաններին տրամադրել այնքան իշխանություն, «որքան կկարողանան մարսել»: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել շրջանային մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Թրենդ գործակալությունը:
Չեխիայի հելսինկյան կոմիտեն (ՉՀԿ) քննադատել է «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները, նշելով, որ նրանք խախտում են իրենց իսկ դավանած մարդու իրավունքները: «Հայաստանցի Աննա Կարապետյանի եւ Խորվաթիայի բնակչուհի Սնեժանա Պելիվանի դատական գործերը պետք է կարճվեն խաղաղ որոշումներով: Օտարազգի աշխատակիցների հետ կնքված խտրական պայմանագրերը վարկաբեկում են ռադիոկայանների հեղինակությունը եւ անմիջապես պետք է ...
Սիրիայում վարչակարգի եւ զինված ընդդիմության հակամարտությունը շարունակվում է արդեն երկու տարի: Կշեռքի նժարը սկսում է թեքվել ապստամբների կողմը, թեեւ օտարերկրյա ռազմական միջամտությունը քիչ հավանական է: Այս հավաստումներն են արվում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած «Ռազմական հաշվակշիռ-2012» ամենամյա զեկուցագրում:
Վերնագրում ո՛չ ադրբեջանցիների, ո՛չ ադրբեջանականի հանդեպ ֆոբիա չկա. պարզապես դիպուկ խոսք է, որ այս դեպքում, կարծում ենք, լավագույնս է բնութագրում Ադրբեջանի իշխանություն- ընդդիմություն հարաբերությունները:
Հայտնում ենք, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված «Մարդու իրավունքների վիճակը բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերնագրով տեղեկատվության մեջ տեղ գտած «Դեռեւս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը» դատողությունը չի կարող համապատասխանել իրականությանը:
Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայն կան լրջագույն թերացումներ, այլեւ քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը ...
Գառնու 11-13-րդ դարերի միջնադարյան կամրջի վերականգման վերաբերյալ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, որոնք գտնում են, որ «վերականգնման» հետեւանքով որպես հուշարձան կամուրջը վերացել է, ինչի պատճառները ոչ թափանցիկ գործելաոճը, անփութությունն ու անբավարար վերահսկողությունն էին, մի քանի օր առաջ դիմել էին մշակույթի նախարարություն` պահանջելով հաշվետվություն կամրջի պատմամշակութային տեսքը խաթարելու վերաբերյալ:
- Պարոն Արծրունի, խնդրում եմ ընդհանուր գծերով բնութագրելՙ նախկին իշխանությունների համեմատությամբ Իվանիշվիլիի վարչակարգն ի՞նչ քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը եւ «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը երեկ «Հենարան» ակումբում դժգոհություն հայտնեցին տաքսի ծառայությունների ոլորտում կառավարությունում քննարկվող փոփոխությունների կապակցությամբ:
Ինչպես տեղեկացանք Grand Motors ընկերության մամուլի ծառայությունից, մարտի 18-ին, Թբիլիսյան խճուղի 1/2 հասցեում տեղի կունենա Հայաստանում համաշխարհային ավտոմոբիլային արտադրության առաջատարներից «Հոնդա Մոտոր» ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացման արարողությունը: Բացմանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հոնդա Մոտոր»-ի Եվրոպայի նախագահ Մանաբու Նիշիմայեն:
Տիգրան Մեծի, Հանրապետության ու Խանջյան փողոցների իրենց բնակարաններից «վտարված» քաղաքացիներն արդեն 5 տարի սպասում են նոր բնակարանների, բայց դեռեւս` ապարդյուն: Նրանց կնքած պայմանագրերի համաձայն` նոր բնակարանները պետք է ստանային 3,5 տարում, բայց արդեն 5 տարի անցել է... եւ բնակիչները ստիպված մերթ բողոքի են դուրս գալիս կառավարության շենքի դիմաց, մերթ` մամուլի ...
Արգենտինայի 77-ամյա բնակչուհի Ամալյա Դամոնտեն պնդում է, թե Խորխե Մարիո Բերգոլիոն հոգեւորական եւ իր վերջո Հռոմի պապ է դարձել միայն այն պատճառով, որ վաղ պատանեկության տարիներին ինքը մերժել էր նրա ամուսնության առաջարկը: Այդ մասին հաղորդում է The Mirror կայքէջը:
Ավագ եւ միջին սերնդի մտավորականներից ո՞վ չի հիշում բնության կողմից շռայլորեն օժտված, բարձրահասակ, թիկնեղ, արդեն սպիտակած, փարթամ մազերը կողքի սանրած, ավանդական ծխամորճը ատամների արանքում սեղմած, բարի ու խելացի ժպիտը դեմքին, գեղեցկադեմ ու առինքնող, իր շրջապատի մարդկանց, ուսանողների, ասպիրանտների եւ իր ընկերների ջերմ սերն ու ակնածանքը վայելող, իր ներկայությամբ շրջապատին հաճելի ...
Մարտի 19-ին` ժամը 13-ին տեղի կունենա Հայ ավետարանչական ընկերակցության հովանու ներքո ստեղծված երեխաների «Շող» ցերեկային կենտրոնի պաշտոնական բացումը, որը կգործի Նոր Նորքի 7-րդ զանգվածում: Կենտրոնի նպատակն է լինելու բարձրացնել 6-14 տարեկան կարիքավոր երեխաների կրթական մակարդակը:
Խորը կսկիծով տեղեկացա անվանի պոետ, երգիծաբան, հասարակական գործիչ, սիրված մարդ եւ հրաշալի քաղաքացի Արամայիս Սահակյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, ինչպես նաեւ մեր բոլոր հայերի համար, Արամայիս Սահակյանի կերպարը կմնա լուսավոր, հայ պոեզիայի մեջ ավանդ ունեցող մարդու եւ մտավորականի կերպար: Հայտնում եմ իմ վշտակցությունը մեր սիրելի ...
Ռուսաստանի հայերի միությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը իրենց ցավակցությունն ու վշտակցությունն են հայտնում Արամայիս Սահակյանի ընտանիքին եւ բոլոր հարազատներինՙ սիրելի գրողի անժամանակ մահվան կապակցությամբ:
Նկարիչ Չարլզ Կարո Թագուշյանը 89 տարեկան է, բայց «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 2-ի համարի փոխանցմամբ, չափազանց ակտիվ է ու լի ստեղծագործական ավյունով եւ նորարար մտածողությամբ: Նրա վերջին կտավներից մեկը վերնագրված է «Մադոննան» եւ մանուկ Հիսուսը», որտեղ Աստվածածնի կերպարը ներկայացված է հայտնի երգչուհի եւ դերասանուհի Շերի դիմագծերով:
Նյու-Յորքի Արվեստի եւ մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը:
Մարտի 18-ը լրագրող, հրապարակախոս, քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Տիգրան Հայրապետյանը նաեւ եղել է «Ազգ» օրաթերթի աշխատակիցը: Նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարված են Տիգրան Հայրապետյանի օրեր, որոնց ընթացքում կլինեն բաց դասեր, քննարկումներ եւ մրցանակաբաշխություն:
Երբ աշխարհում գոյություն ունեցող սահմաններն ընկալվում են գեթ զանազան մշակույթները տարանջատող բնագծեր, ակամայից պատկերացնում ես, թե որքա՜ն հարուստ է Երկիր մոլորակը, որի ուղեծրով կողք-կողքի եւ համաչափ պտտվում են նույն այդ մշակույթներըՙ առանց իրար խանգարելու եւ մեկը մյուսին լրացնելով: Միայն այս դեպքում է, որ համակեցությունը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն, որից եւ ...
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է նախապատրաստությունը 2015-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Ինչպես հայտնի է, մեր ընտրանին ընդգրկված է ընտրական 10-րդ խմբում, որտեղ մրցելու է Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի եւ Ղազախստանի հավաքականների հետ: Առաջին հանդիպումը մեր ֆուտբոլիստները կանցկացնեն հունիսի 6-ինՙ Երեւանում հյուրընկալելով Իսլանդիայի հավաքականին:
Հայաստանի ազգային հավաքականի եւ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանը սրտի վիրահատության է ենթարկվել: 4 ժամ տեւած վիրահատությունը հաջող է անցել:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր կմեկնի Թբիլիսիՙ մասնակցելու մարտի 19-22-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը թիմում ընդգրկել է Միհրան Ջաբուրյանին (55 կգ), Արթուր Առաքելյանին (60 կգ), Դավիթ Սաֆարյանին (66 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Մուսա Մուրթազալիեւին (84 կգ), Էդգար Ենոքյանին (96 կգ) եւ Անդրանիկ Գալստյանին (120 ...
Մինսկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» ստուգողական 2-րդն խաղն էլ ավարտեց ոչ-ոքիՙ 2-2: Մրցակիցը Բելառուսի առաջին խմբի նորեկ «Սլոնիմին» էր: «Ուրարտուից» գոլերի հեղինակներ են դարձել Արմեն Պապյանն ու Միքայել Պողոսյանը:
Երեկ Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը: Հաղթողի գլխավոր հավակնորդներ Լեւոն Արոնյանի եւ Մագնուս Կառլսենի մրցավեճը 31-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Մեկնարկային տուրի մյուս 3 պարտիաներն էլ նույնպիսի արդյունքով ավարտվեցին: Հաշտություն կնքեցին նաեւ Պյոտր Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը, Բորիս Գելֆանդն ու Թեյմուր Ռաջաբովը, Վասիլի Իվանչուկն ու Ալեքսանդր Գրիշչուկը: