Ուրբաթ օրը Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկներ էր ուղղել նախագահ Սարգսյանին, որտեղ, փաստորեն, համարելով, որ արտահերթ նախագահական ընտրությունների իր առաջարկը հազիվ թե հնարավոր դառնա, ակնարկել էր, թե Սերժ Սարգսյանի դե ֆակտո նախագահությունը կարող է ընդունել, եթե ընդունելի լինեն իր մյուս առաջարկները (ավելի շուտ այս մասին ասել էր առաջարկների ծրարը Ազատության հրապարակում ներկայացնելիս): ...
Մարդու իրավունքների եւ արդարության պաշտպան, բազմաթիվ գրքերի եւ աշխատությունների հեղինակ Ռագըփ Զարաքոլուն Երեւանում էր` մասնակցելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակից առաջ» խորագրով գիտաժողովին: «Ազգ»-ի հետ հանդիպումն էլ գիտաժողովի շրջանակներում էր: Խոսելով այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ու ընդունման եւ թուրքական իշխանության վերաբերմունքի մասինՙ թուրք ցեղասպանագետը փաստեց, որ ...
Մարտի 22-ին Ժնեւումՙ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը («Prevention of genocide»): Բանաձեւի ընդունումը խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը:
Օրերս ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը La Libert պարբերականի հետ զրույցում ասել է. «Իմ երազանքն է այցելել Թուրքիա: Թուրքերի մասին ոչ մի վատ բան չեմ ասել, սակայն երբ խոսում եմ Ցեղասպանության մասին, քույրս եւ բարեկամներս ինձ ասում են, որ չայցելեմ այնտեղ, քանի որ ես ինձ դրանով կսպանեմ»,- ...
Արարատյան դաշտում ջերմաստիճանի կտրուկ անկում է արձանագրվել, ինչի մասին օդերեւութաբանները նախապես զգուշացրել էին: Այդուհանդերձ, Արարատյան դաշտի տարբեր բնակավայրերից մեր ստացած տեղեկությունների համաձայն, որոշակի ցրտահարումներից խուսափել չի հաջողվել: Ըստ տարբեր գնահատականների, երեկվա դրությամբ հնարավոր է, որ ցրտահարությունից վնասված լինի ծիրանի բերքի 10-20 տոկոսը: Մյուս մշակաբույսերին վտանգ չի սպառնում, քանի որ ծաղկել ...
Մահացածի վաստակի գնահատման հայտնի խոսք կա` «տնի՞ց գնաց, թե՞ ժողովրդից»: Բորիս Բերեզովսկու մահվան առթիվ միջազգային մամուլի ամենատարբեր ենթադրությունների շարքում, այս իմաստով, առանձնացնելի է vesti.az-ի անդրադարձը (տես` http:/www.vesti.az/news/152247):Ադրբեջանական լրատվամիջոցը, առանց աղբյուր նշելու, Բերեզովսկուն է վերագրել հետեւյալ միտքը. «Լինելով ԱՊՀ գործադիր քարտուղար, ես զբաղվել եմ Ղարաբաղի խնդրով եւ զգացել, որ Հեյդար Ալիեւը ...
Մարտի 21-ին նշել էինք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցի ընթացքում Իսրայելի ղեկավարներիՙ մասնավորապես վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հավանաբար կքննարկի թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման խնդիրը, անդրադառնալով միաժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մարտի 1-ի հայտարարությանը, որտեղ վերջինը Վիեննայում սիոնիզմը նույնացրել էր ֆաշիզմի հետ, համարելով դա մարդկության դեմ հանցագործություն:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համար վերջերս հայկականն ու այդ առումով առավել հաճախ հիշատակվող Չախալյան անունը գլխացավից վերածվել են պարանոյայի. երկրի «դժբախտությունն» էլ են հայերը, «անջատողականներն» էլ, «լրտեսներն» էլ: Ակնհայտ է, որ Սաակաշվիլու տակ ուժգնացող ճռռոցով տատանվող աթոռը վերեւներում էլ է ինչ-որ բան տատանում:
Հայաստանյան որոշ արոտավայրերի եւ իրանական մանր եղջյուրավոր անասնատեսակների մի մասի համատեղման հայ պաշտոնյաների եւ իրանցի գործարարների միջեւ վերջին շրջանում ծավալված գործընթացներն անգամ ներքաղաքական զարգացումների ֆոնին հաճախ քննարկվող հարցերից են. ինչո՞ւ ծագեց հանրային առումով գրեթե անհեթեթ այս խնդիրը:
«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում մեկնարկեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի չորրորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը:
Օրերս համացանցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տարածեց տեսաձայնագրություններ, որոնցում իր «հիշողություններն է» կիսում երջանկահիշատակ Վազգեն Ա եւ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսների հետ ունեցած հանդիպումների մասին եւ քննադատում լուսահոգի հայրապետներին:
Խորհրդային երկիրն իրոք ձեռքբերումներ ուներ, մարդիկ ապահովված էին աշխատանքով, բնակարաններով եւ ապրելու համար անհրաժեշտ գրեթե ամեն բանով: Չկային նաեւ գերհարուստներ ու վզերը ծռած չքավորներ, ոչ էլՙ մերժված մտավորականներ, բայց կար մի կարեւոր գործոն, որի բացասական հետեւանքները բավական մտահոգիչ են ներկա մեր իրականության մեջ: Տասնամյակների անաստվածության պարտադրման հետեւանքով եւ նախկինում տարվող ...
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, մարտի 22-ին Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Սիրիայում ներքին անկայունությունն ու պատերազմական գործողությունները հարկադրեցին այդ երկիրը լքել նաեւ մեր հայրենակիցներից շատերին: Սիրիան լքած հայերից մոտ 6 հազարը ժամանեցին Հայաստանի Հանրապետություն: Անշուշտ, ցավալի է, որ մեր հայրենակիցները նույնպես հայտնվեցին պատերազմական գործողությունների թատերաբեմում եւ արդեն մի քանի տասնյակ զոհեր տվեցին: Մյուս կողմից էլ, որոշակի մխիթարություն պետք է համարել, որ ...
Ինչպես հայտնել ենք արդեն, մարտի 26-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսը: Ցուցադրությունն առաջին անգամ ի հայտ է բերում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում, ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանի: Հավաքածուն ընդգրկում է 62 քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ եւ կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ ...
Փետրվարի 27-ի գիշերը Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Տիգրան Ավալյանին պատկանող տունը: Բարեբախտաբար մարդկային կորուստ չի եղել, բայց 5 անձից բաղկացած ընտանիքն այժմ մնացել է անօթեւան, առանց որեւէ նյութական միջոցի:
«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը Երեւանում մայիսի 6-10 խաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացներ կանցկացնի: Դասընթացն ուղղված կլինի սցենարի զարգացման ստեղծագործական մոտեցումներին, սցենարի զարգացման հիմնարար հմտություններ կհաղորդի նորահայտ սցենարիստներին, պրոդյուսերներին եւ ռեժիսորներին հետաքրքրական սցենարներ ստեղծելու եւ համաշխարհային կինոշուկայում ավելի մրցունակ դառնալու ակնկալիքով:
Մառն-լա-Վալեի Հայկական մշակութային միությունը եւ Փարիզի Yan՛s ակումբը «Ազգին» տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին, ժամը 20-ին Yan՛s ակումբում տեղի կունենա Միշել Արմանեի եւ Ժան Մարտինյանի գրքի շնորհանդեսը, որը կավարտվի ընկերական ճաշկերույթով: Խոսքը «Ժան Մարտիկյանը եւ պատկերապատումը Անգուլեմից մինչեւ Արարատ լեռը» գրքի մասին է: Ժան Մարտիկյանը Սեւրի հայկական վարժարանի նախկին շրջանավարտ ...
Մարտի 30-ին Դինամո մարզադահլճը պարի սիրահարներին հրավիրում է ներկա լինելու breakdance պարաոճում կայանալիք մրցույթին (սկիզբը ժամը 11:00, ֆինալը ժամը 16:00): «Hip-HopCongres Armenia» հ/կազմակերպության կողմից կազմակերպված այս մրցույթն իր շուրջ կհամախմբի 200-ից ավել մասնակցի: Ժյուրիի աշխատանքներին կմասնակցեն տարբեր երկրներից մասնագետներ: Սա Հայաստանում 1-ին պաշտոնական մրցույթն է, որը կխթանի Հայաստանում այդ պարաոճի ...
Մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի համերգը նվիրված Ռուսաստանի մշակույթի աշխատողների օրվան: Մենակատար ջութակահար Մովսես Պողոսյան, դիրիժոր` Էդուարդ Թոփչյան: Իսկ ծրագրում կհնչեն Վաչե Շարաֆյանՙ Ջութակի կոնցերտ թիվ 2 «Con-Cor-Dance», Մենդելսոնՙ Ջութակի կոնցերտ, Չայկովսկիՙ Սիմֆոնիա թիվ 4:
Մարտի 28-ին, ժամը 18:00-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում (Նալբանդյան 4/1) կկայանա Իտալիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս պրն Պյետրո Քուչուկյանի «Սփռվածները» գրքի շնորհանդեսըՙ հեղինակի մասնակցությամբ:
Թբիլիսիում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը հաջող էր Հայաստանի ըմբիշների համար: Հաջող հանդես եկան նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներըՙ նվաճելով մեկ ոսկե, 2 բրոնզե մեդալ:
Ռոբերտ Շտիգլիցին հաջողվեց հետ վերցնել WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին, որը նրանից անցյալ տարվա օգոստոսին խլել էր Արթուր Աբրահամը: Մագդեբուրգում կայացած մենամարտում Արթուրն իր ընտրած պաշտպանողական մարտավարության զոհը դարձավ: Շտիգլիցը շատ ագրեսիվ սկսեց մենամարտն ու անընդհատ գրոհում էր: Արթուրը թեեւ փորձում էր փակել դեմքը, սակայն մրցակցի հարվածներն ...
Հանգստյան օրերին Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարի հերթական 2 տուրերը չսասանեցին առաջատարների դիրքերը: Լեւոն Արոնյանը Ալեքսանդր Գրիշչուկի եւ Մագնուս Կառլսենի հետ հաշտություն կնքելով, վաստակեց 5,5 միավոր: Նույնպիսի ցուցանիշի հասավ նաեւ Մագնուս Կառլսենը, որը 7-րդ տուրում Ռաջաբովի հետ մրցավեճում կարողացավ խուսափել պարտությունից եւ կես միավոր վաստակեց:
Այսօր ժամը 20-ին «Հանրապետական» մարզադաշտում կտրվի ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան-Չեխիա հանդիպման մեկնարկը: Խաղի նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ մարտական տրամադրությամբ են նախապատրաստվել առաջիկա հանդիպմանը, բոլորն էլ հասկանում են խաղի կարեւորությունը եւ ամեն ինչ անելու են հաղթելու համար: Երիտասարդական ...
Հնդկաստանում ընթացող շախմատի մրցաշարի 7-9-րդ տուրերը հաջող էին Լիլիթ Մկրտչյանի համար: Հաղթելով Քրիստինա Ֆոյսորին եւ Մանիշա Կիրանին, հաշտություն կնքելով Էշա Կարավադեի հետ, Լիլիթը վաստակեց 6 միավոր ու տեղափոխվեց 2-րդ հորիզոնական: Հայ շախմատիստուհին ընդամենը մեկ միավոր է զիջում ռուսաստանցի Օլգա Գիրյային: