ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱՆ Մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի համերգը նվիրված Ռուսաստանի մշակույթի աշխատողների օրվան: Մենակատար ջութակահար Մովսես Պողոսյան, դիրիժոր` Էդուարդ Թոփչյան: Իսկ ծրագրում կհնչեն Վաչե Շարաֆյանՙ Ջութակի կոնցերտ թիվ 2 «Con-Cor-Dance», Մենդելսոնՙ Ջութակի կոնցերտ, Չայկովսկիՙ Սիմֆոնիա թիվ 4: |