ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐԸ Ի. Պ. Ապրիլի 10-ին` ժամը 17.30-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի հայ նկարիչների գեղանկարների ցուցահանդեսը «Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները» խորագրով: Ցուցադրվելու են Անատոլի Ավետյանի, Վարդան Ավետյանի, Սուրեն Խորենյանի եւ Վլադիմիր Սիմոնյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, որը լրացավ անցյալ տարի, եւ ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ ապրիլի 18-ը, կազմակերպվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ներկայացվում է Երեւանում Հնդկաստանի դեսպանության եւ Նյու Դելիի մշակութային կապերի հնդկական խորհրդի կողմից: Նկարիչների միությունում նույն օրը տեղի կունենա նաեւ հնդկական «Ռամայանա» էպոսի հայերեն թարգմանության շնորհանդեսը: |