RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2390, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿՄԵՆԱՄԱՐՏԻ ԽԱՎԻԵՐ ԳԱԼՈՅԻ ՀԵՏ

Քաշային 2 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ռինգ կվերադառնա մայիսի 11-ին: Նրա մրցակիցը 10-ռաունդանոց մենամարտում կլինի մեքսիկացի Խավիեր Գալոն: Մենամարտը տեղի կունենա ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լարեդո քաղաքում: Տոմսերի արժեքը կլինի 15-75 դոլարի սահմաններում:

Վերջերս Վախթանգ Դարչինյանը պայմանագիր է կնքել Top Rank պրոմոութերական ընկերության հետ: Վերջինիս նախագահ Թոդ Դեբեֆը նշել է, որ հայ բռնցքամարտիկն իր ագրեսիվ մարտավարության շնորհիվ մշտապես դիտարժան բռնցքամարտ է ցուցադրում, ուստի անհամբերությամբ են սպասում Վախթանգի առաջիկա մենամարտին:

Մեքսիկացի Խավիեր Գալոնը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 25 մենամարտերից 18-ում հաղթել է, 6-ում պարտվել է, մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի: Վախթանգ Դարչինյանն իր մրցակցից ավելի փորձառու է: Նա 44 մենամարտ է անցկացրել, որից 38-ում հաղթել է, կրել է 5 պարտություն, մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի: 27 անգամ հայ բռնցքամարտիկն իր մրցակիցներին պարտության է մատնել տեխնիկական նոկաուտով: Հենց հուժկու հարվածներն էլ Դարչինյանի հզոր զենքն են:

Տարբեր տարիների Վախթանգ Դարչինյանը տիրել է չեմպիոնական գոտիներին քաշային տարբեր կարգերում: 2004-2007-ին նա IBF-ի վարկածով թեթեւագույնքաշային կարգի աշխարհի չեմպիոնն էր: 2005-2007-ին տիրում էր IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտուն, 2008-2009-ին եղել է IBF-ի վարկածով թեթեւքաշային կարգում աշխարհի չեմպիոն, իսկ 2008-2010-ինՙ WBC-ի եւWBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն: 2011-ին նրան էր պատկանում IBO-ի վարկածով թեթեւագույնքաշային կարգի աշխարհի չեմպիոնի գոտին:

Օրերս WBO-ի եւ WBA-ի վարկածներով առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսները միավորած կուբացի բռնցքամարտիկ Գիլյերմո Ռիգոնդոն, որը հաղթել էր Նոնիտո Դոներին, հայտարարել է, որ իր հավանական մրցակիցների թվում կլինի նաեւ Վախթանգ Դարչինյանը: Վերջինս այդ ցանկում 2-րդն է: Ռիգոնդոն նախ ցանկանում է մենամարտել Աբներ Մարեսի հետ: Սակայն ամեն ինչ պարզ կդառնա, երբ անցկացվի Մարեսի մենամարտը Դանիել Պոնսե դե Լեոնի հետ: Եթե այդ մենամարտում Մարեսը պարտվի, ապա Ռիգոնդոն ամենայն հավանականությամբ կնախընտրի ռինգ դուրս գալ Վախթանգի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ