ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԹՈՒՐՔ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ Ի. Պ. Սպասվում է, որ Թուրքիայի կառավարությունը կստորագրի պայմանագիր ճապոնական ու ֆրանսիական կոնսորցիումի հետ: Համաձայն պայմանագրի` Թուրքիայում կառուցվելու է նոր ատոմակայան, իսկ նախատեսված գումարը հաշվարկվել է 22 միլիարդ դոլար: Սպասվում է, որ գործարքը կստորագրի Ճապոնիայի վարչապետը Թուրքիա իր այցելության ընթացքում: Սա կլինի Թուրքիայի երկրորդ ատոմակայանը: Ներկայումս Թուրքիան իր սպառվող էլեկտրաէներգիայի գրեթե 97 տոկոսը ներկրում է: Քանի որ Թուրքիան նույնպես սեյսմիկ երկիր է, Թուրքիայի կառավարությունը առաջ է քաշել երկրաշարժից անվտանգ պաշտպանվածության հարցը, եւ սա պայմանագիրը ստորագրելու գործոններից մեկն է: |