RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1586, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ԾԱՂԻԿՆԵՐ ՀՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ` ՄԻԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁԻՑ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ արտակարգ միջադեպ է գրանցվել Սումգայիթում: Քաղաք էր այցելել Իլհամ Ալիեւը, որպեսզի անձամբ կտրի «մի շարք նոր օբյեկտների բացման» կարմիր ժապավենները: Սումգայիթի հասարակության մի խումբ համարձակ ներկայացուցիչներ, տեղյակ լինելով, որ նախագահը չի կարող քաղաքից հեռանալ առանց հոր հուշարձանին հարգանքի տուրք մատուցելու, նախապես հավաքվել են Հեյդար Ալիեւի անվան հրապարակում:

Երբ Իլհամ Ալիեւի նախագահական շարասյունը մոտեցել է հրապարակին, մի քանի քաղաքացի նետվել են առաջ, որպեսզի նրան հաղորդեն տեղական իշխանության մարմիններից բնակչության բողոքը: Ոստիկաններն արգելափակել են դժգոհ մարդկանց ճանապարհը: Դրան հետեւել է մյուս բողոքավորների հախուռն հարձակումը ոստիկանների վրա: Սկսվել է ծեծկռտուք, եւ Իլհամ Ալիեւն ստիպված է եղել արագորեն լքել Հեյդար Ալիեւի անվան հրապարակը:

Մի քանի ժամ շարունակ ոստիկանների եւ զայրացած քաղաքացիների միջեւ ձեռնամարտը շարունակվել է: Օգնության շտապած հատուկջոկատայինները դաժան ծեծի են ենթարկել բողոքավորներին: Տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ: Բնակչության եւ ոստիկանության շրջանում եղել են տուժողներ: Այնուամենայնիվ, իշխանություններին հաջողվել է Հեյդար Ալիեւի անվան հրապարակը մաքրել ցուցարարներից եւ հնարավորություն ստեղծել, որ Իլհամ Ալիեւը լիակատար անվտանգության պայմաններում կատարի որդիական պարտքը:

Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության անցկացրած «սոցիոլոգիական հարցումների» ֆոնի վրա, ըստ որի «բնակչության 92 տոկոսը պաշտպանում է Իլհամ Ալիեւի ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Իրականության մեջ, սակայն, Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորության Սումգայիթ քաղաքում իշխող վարչախմբի հանդեպ մարդկանց ատելությունն այնքան ուժեղ է, որ «նորին բռնապետական մեծությունը» միայն երկրորդ փորձից է կարողացել հոր հուշարձանին ծաղիկներ դնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ