RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1607, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՀՐԱՑԱՆՆԵՐԻՑ ՏԱՐԵԿԱՆ 3000 ԵՐԵԽԱ Է ՍՊԱՆՎՈՒՄ

Պատրաստեց Պ. Ք.

Դրանք վաճառվում են հանրախանութներում

Օրերս աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդեցին ԱՄՆ-ում երեխայի կամա թե ակամա կատարած սպանության մասին: Լիցքավորված հրացանով խաղացող 5 տարեկան մանչուկը սպանել էր 2 տարեկան քրոջը: Այդ միջադեպը ամերիկացիներին կրկին հիշեցրեց Նյութաունի «Սենդի Հուկ» վարժարանում կատարված նախճիրը (26 զոհ), սակայն երկրում ոչինչ չփոխվեց:

Մինչ զենքի ազատ շրջանառության հակառակորդները խոսում են հրազենի վաճառքը սահմանափակելու եւ վերահսկելու անհրաժեշտության մասին, զենք արտադրողներն ու զինավաճառները մեծացնում են իրենց շահույթները: Ֆրանսիական «Sud-ouest» օրաթերթը հաղորդում է ամերիկյան իրականության որոշ մանրամասնություններ:

Վերոհիշյալ 5-ամյա մանչուկն ապրում է Քենթուկիի նահանգի փոքր բնակավայրերից մեկում եւ անցյալ տարի նվեր է ստացել հատկապես մանուկների համար ստեղծված «22 long rifle» տիպի հրացանը, որից էլ սպանվեց նրա քույրը: Զենք արտադրող Keystone Sporting Arms ընկերությունը Crickett.com կայքէջի «Իմ առաջին հրացանը» բաժնում գովազդում է հատկապես մանուկների համար նախատեսված հրազենի մոդելները, որոնցից մեկը «22 long rifle» տիպի հրացանն է: Այդ հրացանների (կարաբինների) ընդհանուր անվանումը Crickett է: Դրանց քաշը մոտ 1 կգ է, երկարությունըՙ 80 սմ:

Երբ վերոհիշյալ սպանությունից հետո ամերիկացի լրագրողները կապվեցին Crickett արտադրողի հետ, ձեռնարկատերը հրաժարվեց մեկնաբանություն անել եւ առաջարկեց խոսել իր փաստաբանի հետ, որին անհնար եղավ գտնել:

Նույնիսկ վերոհիշյալ սպանությունից հետոՙ մայիսի 1-ին եւ 2-ին, գովազդային crickett.com-ը հրապարակել էր կարաբինավոր երեխաների տասնյակ լուսանկարներ: Երեխաներից ամենափոքրը քողարկիչ գույնի չոչաշորով մի ծծկեր էրՙ ծնկներին դրված հրացանով:

Keystone Sporting Arms զինագործական ընկերությունը գործում է Փենսիլվանիայի նահանգում: Ընկերությունը 1996 թ. վաճառել է 4000 մանկական կարաբին, 2008-ինՙ արդեն 60.000: Ընկերության նպատակն է ամերիկացիներին «մանկուց սովորեցնել զենք օգտագործել եւ հարգանք սերմանել որսորդության ու հրաձգության նկատմամբ»:

Մանկական հրացանը լիցքավորվում է մեկ գնդակով, իսկ շնիկը կարող արգելափակվել: Գինը 110-140 դոլար է: Վաճառվում է Walmart հանրախանութներում:

«The Firing Line» կայքէջում ծնողները պարծենում են, թե իրենց 5,4 կամ նույնիսկ 3 տարեկան զավակները որքան են «պաշտում» իրենց հրացանը:

«Կենտրոն ընդդեմ բռնության» կազմակերպության հիմնադիր Ջոշ Շուգարմանը ABCNews.com կայքէջում նշում է, որ «առկա է մանկական զինատեսակների մեծ բազմազանություն»: Կազմակերպությունը հանդես է գալիս զինավաճառքի խիստ վերահսկողության օգտին: Մինչդեռ զենք արտադրողները եւ զինավաճառները մանուկների հրաձգության մրցումներ են կազմակերպում ավելի շատ զենք վաճառելու նպատակով:

Երեխաների պաշտպանության ամերիկյան ընկերակցությունը օրերս հանրագրով Կոնգրեսից պահանջեց «արգելել մանկական զենքի գովազդը եւ Crickett հրացանի վաճառքը»:

Kid Shootings կայքէջը տեղեկացնում է, որ ամեն տարի ԱՄՆ-ում հրազենից սպանվում են մոտ 3000 եւ վիրավորվում 14 հազար երեխաներ, այսինքն այնքան, որքան կազմեցին Իրաքում ամերիկյան բանակի ընդհանուր կորուստները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ