ԱՐՈՆՅԱՆԻՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ Աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում հաղթելուց հետո Լեւոն Արոնյանին շուտով նոր փորձություն է սպասվում: Նա կմասնակցի մայիսի 8-ին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում առաջին անգամ անցկացվելիք շախմատի գերմրցաշարին: Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Թեյմուր Ռաջաբովը, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Պյոտր Սվիդլերը, Վան Հաոն եւ Յոն Լյուդվիգ Համերը: Մինչեւ մրցաշարի մեկնարկը մայիսի 7-ին կանցկացվի կայծակնային մրցախաղ: |