ՀԱՅ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ԷԼԲՐՈՒՍ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի Հայաստանի ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 6-11-ը Էլբրուսում կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի ամենամյա փառատոնին: Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանն ու Հովհաննես Մարտիրոսյանը: Անցած 2 տարիներին հայ լեռնագնացները նվաճել են Դեմավենդի (5670 մ), Կազբեկի (5033 մ) եւ Էլբրուսի (5642 մ) գագաթները: |