ՇՈՒՇԻՈՒՄ ՄԱՐԶԱԴԱՇՏ Է ԲԱՑՎԵԼ Երեկ Շուշիում բացվել է մանկապատանեկան ֆուտբոլի մարզադաշտ: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որի անձնական միջոցներով է կառուցվել մարզադաշտը: Այս մասին armsport.am-ին տեղեկացրել է Շուշիի մշակույթի բաժնի ղեկավար Անահիտ Եսայանը: Մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: Մարզադաշտն ունի ծածկի տակ գտնվող 500 նստելատեղ, խոտածածկն արհեստական է: Մարզադաշտի հարակից տարածքում տեղակայված են ֆուտզալի եւ բասկետբոլի խաղահրապարակներ: |