Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԵԿՏՈՐԱՏ 2013-2014 ուս. տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (Առկա ուսուցում, անվճար հիմունքներով, տարկետման իրավունքով) 1. Հոգեբանության տեսություն եւ պատմություն - ԺԹ.00.01 - 1 տ. 2. Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա (աշխարհագրություն) - ԺԳ.00.02 - 1տ. Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ, հանձնել են քննություն օտար լեզվից եւ համակարգչից օգտվելու հմտություններ առարկայի տարբերակված ստուգարքՙ հաղթահարելով հետեւյալ անցումային շեմերը` 1. Անգլերեն - 61 միավոր 2. Ֆրանսերեն - 300 միավոր 3. Գերմաներեն - 80 միավոր 4. Համակարգչից օգտվելու հմտություններ - 25 միավոր Դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը. 1. Դիմում համալսարանի ռեկտորինՙ նշելով ընտրած մասնագիտությունը: 2. Մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմի եւ գնահատականների ներդիրի պատճեններըՙ բացառությամբ այս տարվա շրջանավարտների, որոնց թույլատրվում է ներկայացնել ավարտական տեղեկանք: 3. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն եւ չորս լուսանկար (3x4 չափի): 4. Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է): 5. Ռեֆերատ մասնագիտությունից` առնվազն 20 էջի սահմաններում, մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գնահատականով: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից: «Բավարար» գնահատական ստացած դիմորդը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից: Մասնագիտական քննությունից հավասար գնահատական ստանալու դեպքում մրցույթն իրականացվում է հաշվի առնելով հետեւյալ ցուցանիշներն ըստ հերթականության: ա/ «Օտար լեզու» եւ «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկայից ստացած տարբերակված ստուգարքների գնահատականները: բ/ Հրատարակված գիտական աշխատանքների քանակը: գ/ Մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը: դ/ Մագիստրոսական ատենախոսության կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի պաշտպանության գնահատականները: ե/ Միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում, օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները): Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչեւ հունիսի 3-ը, ժամը 16.30: Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2013թ. հունիսի 6-ից 10-ը: Տեղեկությունների համար դիմել հետեւյալ հասցեով` Երեւան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, Ասպիրանտուրայի բաժին, հեռ. 59-70-78: |