ԹՈՆԻ ԱՅՈՄԻՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՏՈՒԿ «ԴՈՐԻԱՆՍԻ» ՀԱՄԱՐ Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել է, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին Lonely Planet երգի համահեղինակն է, որով Dorians-ը ներկայացնում է Հայաստանը Եվրոտեսիլին, որը օրերս տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով մայիսի 16-ին կայանալիք Եվրոտեսիլի կիսաեզրափակչում քվեարկել հայկական Dorians խմբի օգտին: Երաժշտի պաշտոնական կայքում ` www.iommi.com-ում, վիդեոն ուղեկցվում է հետեւյալ գրառումով. «Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է եւ մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ մենք կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ, ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտե՛ք տեսահոլովակը»: Երաժիշտն ասել է նաեւ, որ սովորաբար չի դիտում Եվրոտեսիլը, սակայն այս անգամ կհետեւի մրցույթի ընթացքին հեռուստացույցով: |