«ԱՐՏ-ՖԵՍՏԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖԼԵՇՄՈԲՈՎ Մ. Հ. Երեկ մեկնարկեց «Արտ-ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որը կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում` ֆլեշմոբով, որին մասնակցելու համար պարտադիր չէ պարային կրթություն ունենալ: Պարային համարների համակարգողը Թենի Մաթյանն է, որը բեմադրել էր աշխույժ պարեր` խառնելով պարային մի քանի ոճեր: Ի դեպ, փառատոնին 170-ից ավելի հայտատուներ են եղել, որոնցից ընտրվել է 130-ը: Նշենք, որ փառատոնին կարող են մասնակցել 16-35 տարիքի ստեղծագործողներ: Բոլոր մանակիցներին կտրվեն մասնակցության դիպլոմներ, կլինեն նաեւ ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակներ, իսկ ցուցադրությունների մուտքը կլինի անվճար: Թատերական արվեստ-ներկայացումները կցուցադրվեն մայիսի 13-19 ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոնում (Երեւան, Ամիրյան 26) եւ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (Երեւան, Սայաթ-Նովա 4): Կինոարվեստ-ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 16 եւ 18-ին, ժամը 20:30, Նարեկացի արվեստի միությունում (Երեւան, Վարդանանց 16/1) Կերպարվեստ-ստեղծագործությունները կցուցադրվեն մայիսի 15, 17-ին, ժամը 14:00-19:00 (Մարտիրոս Սարյանի անվան պուրակում) |