RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1810, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵՑ ՄԵՔՍԻԿԱՑՈՒՆ

Քաշային 2 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը վերջերս պայմանագիր է կնքել Top Rank պրոմոութերական ընկերության հետ, ԱՄՆ-ի Լադերո քաղաքում անցկացրած 10-ռաունդանոց մենամարտում նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Խավիեր Գալոյին:

37-ամյա հայ բռնցքամարտիկի առավելությունը զգալի էր: Մենամարտի ընթացքում 29-ամյա Գալոն մի քանի անգամ հայտնվեց նոկդաունում: Իսկ երբ 4-րդ ռաունդում Վախթանգի հուժկու հարվածից հետո նա 4-րդ անգամ հայտնվեց ռինգի հատակին, մենամարտը դադարեցվեց:

Պրոֆեսիոնալ ռինգում դա Դարչինյանի 45-րդ մենամարտն էր, որում հայ բռնցքամարտիկը 39-րդ հաղթանակը տոնեց: 1 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի, 5-ում Վախթանգը պարտվել է: Մեքսիկացի բռնցքամարտիկը 7-րդ պարտությունը կրեց անցկացրած 26 մենամարտերում: Նա տոնել է 18 հաղթանակ, մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ