RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1170, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՏԱԹԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ

Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը դարձավ ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնության բրոնզե մրցանակակիրՙ պարգեւատրվելով 9 հազար դոլարով: Հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Չեմպիոնուհու տիտղոսը պաշտպանեց Իրինա Կրաշը, որը մրցաշարի 10 մասնակիցներից միակն էր, որ մնաց անպարտելի: Նա վաստակեց 8 միավոր; Հաղթողին կես միավոր զիջեց Աննա Զատոնսկիխը:

Ավարտական 4 տուրերում Տաթեւը հաղթեց Անժելինա Բելակովսկայային եւ Վիկտորիա Նիին, ոչ-ոքի խաղաց Սարահ Չիանգի հետ եւ պարտվեց Իրինա Կրաշին: Դա Աբրահամյանի միակ պարտությունն էր:

Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը 9 հնարավորից վաստակած 5 միավորով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: 6-րդ տուրում նա հաշտություն կնքեց Յակով Նորովիչի հետ, ապա պարտվեց Ալեքսանդր Շաբալովին: Իսկ ավարտական 2 պարտիաներում Վարուժանը հաղթեց Յորգ Սամոուր-Հասբունին եւ Գրեգորի Կայդանովին:

Սամուել Սեւյանը 4 միավորով մրցաշարի 24 մասնակիցների մեջ գրավեց 17-րդ տեղը: Նա հաղթեց Մելիքսեթ Խաչիյանին եւ հաշտություն կնքեց Մարկ Առնոլդի, Յակով Նորովիչի ու Ռոբերտ Հեսի հետ:

Վերջնագծում անհաջող խաղաց Մելիքսեթ Խաչիյանը, որին այդպես էլ չհաջողվեց հաղթանակ տոնել: 6-րդ տուրում նա զիջեց Բենջամին Ֆինեգոլդին, իսկ ավարտական 2 պարտիաները Ալեքսանդր Իվանովի ու Մարկ Առնոլդի հետ ավարտեց ոչ-ոքի: Խաչիյանը 3 միավորով զբաղեցրեց նախավերջինՙ 23-րդ հորիզոնականը:

Լավագույն արդյունքը ցույց տվեցին Գատա Կամսկին եւ Ալեխանդրո Ռամիրեսըՙ վաստակելով 6,5-ական միավոր: Նրանց միջեւ կանցկացվի արագ շախմատի մրցամարտ չեմպիոնին որոշելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ