4 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր: 6 միավորով առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն է, որին 5,5 միավորով հետապնդում են 7 շախմատիստներ: 4,5-ական միավոր ունեն Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Աղասարյանը: |