RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013



ՊԱՅՔԱՐ` ՍՈՎԻ ԴԵՄ

Տեղադրվել է` 2013-05-14 23:16:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1447, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՄԱԿ-Ը ՍՈՎՅԱԼՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻՋԱՏ ՈՒՏԵԼ

ՄԱԿ-ի Պարենային ու գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) գտնում է, որ սննդի մեջ միջատներ օգտագործելը կարող է օգնել նոր զարգացող երկրների սովյալ բնակիչներին, քանի որ միջատները բավական սննդարար են: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Կազմակերպության հաշվետվության մեջ ասվում է, որ աշխարհում մոտ 2 մլրդ մարդ տարբեր հաճախականությամբ սնվում է բզեզներով, ծղրիդներով եւ մրջյուններով:

«Միջատներ կերեք: Դրանք շատ են, հարուստ են սպիտակուցներով եւ հանքանյութերով», Հռոմում զեկուցագիրը ներկայացնելիս հայտարարել է FAO-ի պաշտոնյա Էվա Ուրսուլա Մյուլլերը: Ֆրանսպրեսը մեջբերում է նրա այն խոսքերը, որ սննդի մեջ միջատներ օգտագործում է երկրագնդի բնակչության 1/3-ը:

Ամենատարածված «խորտիկներն» են բզեզները (դրանք նախընտրում է միջատ ուտողների 31 տոկոսը), թրթուրները (18 %), մեղուները, իշամեղուները եւ մրջյունները (14 %), ինչպես նաեւ ծղրիդները եւ մորեխները (13 %):

Միջատները շատ սննդարար են սպիտակուցների, ճարպերի եւ այլ օգտակար նյութերի շնորհիվ: Դրանք կարող են հատկապես օգտակար լինել որպես թերասնվող երեխաների սննդի հավելումներ: Միջատները նաեւ հեշտությամբ բազմանում են, պիտանի են ձկներին եւ եղջերավոր անասուններին կերակրելու համար:

Հաշվետվության հեղինակները նշում են, որ Արեւմուտքի երկրների բնակչության կանխակալությունը խոչընդոտում է միջատային ճաշատեսակների լայն տարածմանը:

FAO-ի գնահատումների համաձայն, միջատներ ուտում են աշխարհի 88 երկրներում, որոշ շրջաններումՙ որպես արտակարգ իրավիճակների սնունդ, այլ վայրերումՙ որպես նրբախորտիկ: Միջատակերությունը տարածված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առնվազն 29 երկրում: Աֆրիկայի հարավում որոշ թրթուրներ համարվում են բացառիկ նրբախորտիկներ:

«Ամենուրեք միջատների օգտագործումը իբրեւ սննդի բաղադրիչ տեխնիկապես հնարավոր է: Տարբեր երկրներում որոշ ընկերություններ արդեն զբաղվում են դրանով», ասվում է հաշվետվության մեջ:

FAO-ն կանխատեսում է, որ մինչեւ 2030 թ. աշխարհի բնակչությունը ներկայիս 7-ից կհասնի 9 միլիարդի: Կազմակերպությունում նախազգուշացնում են, որ բնակչության պարենավորման անհրաժեշտությունը կարող է հանգեցնել ջրային պաշարների սպառմանը եւ արոտավայրերի ստեղծման նպատակով անտառահատումների իրականացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ