RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-05-14 23:16:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1709, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ՄՈՆՍԵՐԱՏ ԿԱԲԱԼՅԵԻ ՀԱՄԵՐԳԸ ՀՊԵՆ-Ի ՀԵՏ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, որը օրերս նշեց ծննդյան 80-ամյակը, շուտով համերագային ծրագրով հանդես կգա Հայաստանում:

Հունիսի 9-ին Ալ. Սպենդարիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհու համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց համերգի կազմակերպիչ Վահագն Գեւորգյանը :

Տոմսերը դեռ վաճառքում չեն եւ գներն էլ հստակեցված չեն: Վ. Գեւորգյանը հավելյալ մանրամասներ չհաղորդեց` նշելով, որ շուտով տեղի կունենա մամուլի ասուլիսը, որի ժամանակ սպառիչ պատասխաններ կտան համերգի մասին:

Նշենք, որ Մոնսերատ Կաբալյեն հունիսին համերգային ծրագրով բացի Հայաստանում հանդես կգա նաեւ Գերմանիայում եւ Ռուսաստանում:

Երգչուհին ծնվել է Բարսելոնայում: 1954թ-ին գերազանցությամբ ավարտել տեղի Ֆիլհարմոնիկ դրամատիկական լիցեյը, իսկ 2 տարի անց դարձել Բազելի թատրոնի մենակատարուհ:

Միջազգային ճանաչում Կաբալյեն ձեռք է բերել 1965-ին. Նյու Յորքի «Կարնեգի հոլ» համերգային սրահում արիաներից մեկում նա փոխարինում է ամերիկուհի Մերիլին Հորնին եւ նրա այդ կատարումը դառնում է սենսացիա օպերայի աշխարհում: Դահլիճը ծափահարում է 20 րոպե:

1992 թվականին հիվանդության պատճառով առաջացան ձայնային խնդիրներ եւ երգչուհին ժամանակավորապես դադարեցրեց իր ելույթները օպերայում երգելով միայն համերգային դահլիճներում: 2002 թվականին Մոնսերատը կրկին ելույթ ունեցավ օպերայում:

Կաբալյեն զբաղվում է նաեւ բարեգործությամբ եւ ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

Մոնսերատ Կաբալյեն համարվում է մեր օրերի լավագույն սոպրանոն, ով արժանացել է բազմաթիվ միջազգային պարգեւների:

Նրան անվանում են նաեւ «ոսկե սրտով երգչուհի», քանի որ նա իր ժամանակի մեծ մասը ծախսում է հասարակական գործունեության եւ բարեգործությունների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ