RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013



Տեղադրվել է` 2013-05-14 23:16:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1198, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԼԻՏՎԱԲՆԱԿ ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լիտվաբնակ հայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Հայր» ֆիլմը Եվրոպայի վավերագրական ֆիլմերի ամենամեծ փառատոներից մեկումՙ «Visions Du Reel», արժանացել է գլխավոր մրցանակին:

Նշենք, որ փառատոնն անցկացվել է Շվեյցարիայում: Այս տարի փառատոնին մասնակցության հայտ է ներկայացվել 3500 ֆիլմ, որոնցից 110-ը անցել էին վերջնական փուլ:

«Հայր» ֆիլմը ներկայացնում է Վիդաս Անտոնովի այսօրվա կյանքը, որը տարիներ առաջ խորհրդային բանկերից ու պետական կազմակերպություններից գողացել էր մոտ 1 միլիոն ռուբլի եւ համարվում է 20-րդ դարի Խ. Միության ամենահետաքրքիր հանցագործներից մեկը: Տասնհինգ տարբեր բանտերում նա անց է կացրել քսան տարի: Այսօր նա 73 տարեկան է, ունի 11 երեխա, երեք թոռ եւ նորածին որդի:

Կինոփառատոնի գլխավոր տնօրեն Լուչիանո Բարիսոնը ֆիլմը ներկայացրել է հետեւյալ կերպ. ««Հայր» վավերագրական ֆիլմը ` գայնության եւ անգուշակելիության ռեֆլեկսիա է, նկարահանված չափազանց հուզիչ կադրով եւ վարպետորեն ներկայացված պատմության շնորհիվ»:

Նշենք, որ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմը 2010թ. հայ դիտողին էր ներկայացվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում եւ արժանացել երկու մրցանակի: Նրա ֆիլմերը միջազգային մի շարք փառատոներում ճանաչվել են լավագույնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ