«Ադրբեջանը հավատում է, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու ներուժը սպառված չէ», մայիսի 14-ին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ` ադրբեջանական «Հայաստան-Ադրբեջան հակամարտություն» մոտեցումը ներկայացնելով որպես իրականության բնութագիր, ինչպես նաեւ փաստացի ստելով ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներին, թե Ադրբեջանը ...
Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հանրապետությունում կարկտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակն ու խնդիրները:
«Ազգ»-ի նախորդ համարում տեղեկություն էինք տվել, որ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը որոշել են երկրորդ շնչառություն տալ Հայոց համազգային շարժում կուսակցությանն ու վերագրանցել ՀՀՇ կուսակցությունը, որը կլինի նախորդի իրավահաջորդը:
Ինչպես նշել էինք նախորդ համարում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղեւորվել էր Վաշինգտոն: Երեկ նա տեղ է հասել, իսկ այսօր Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բարաք Օբամայինՙ քննարկելու Իրանին, Իրաքին, PKK-ին եւ հատկապես Սիրիայի զարգացումներին առնչվող խնդիրները, Ռեյհանլիի զույգ պայթյունների եւ դրանց հետ կապված նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման ենթատեքստում:
Խմբագրությունը լիբանանահայ ասմունքող Հակոբ Գույումճյանից վերոնշյալ խորագրով հոդվածն է ստացել որպես «հետաքրքրական եւ այժմեական», գրված Րիմ Հադդադի կողմից եւ տպագրված Ամերիկայի «լավագույն քաղաքական տեղեկատու» համարվող «Counter Punch» («Հակահարված») պարբերականի մայիսի 3-5-ի շաբաթավերջյան համարում: Րիմ Հադդադը Սիրիայի կառավարության մամուլի գրասենյակի անգլերեն լեզվով հաղորդագրությունների գլխավոր խոսնակն է: Գրականության գծով մագիստրոսի աստիճան է ...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երեւանյան գրասենյակից երեկ ստացանք ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի «Հայաստան. Ժամանակն է փոխելու արագությունը» վերնագրով նամակը:
Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր պաշտոնավարման նախորդ տարիներին կրթության ոլորտում տեղ գտած ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձավ կրթության համակարգի առաջիկա ծրագրերին:
Այսօր կառավարության նիստի ժամանակ որոշում կկայացվի, համաձայն որի մայիսի 27-ը կհայտարարվի ոչ աշխատանքային օր, իսկ հունիսի 1-ըՙ աշխատանքային: Նման փոխատեղման նպատակն այն է, որ քաղաքացիները չորս օր մնան տանըՙ մայիսի 25, 26, 27, 28: Սա միայն մայիս ամսվա ընթացքում երկրորդ անգամ է, երբ քաղաքացիները 4 օր մնում են տանը աշխատանքային ...
MEDICUSՙ ԵՊԲՀ ուսանողական ամսագրի 2013-ի մարտյան համարում Մուշեղ Բաղդասարյանի ստորագրությամբ հրապարակումը Հայաստանի ազգային պատկերասրահի անցյալին ու ներկային ուղղված հակիրճ անդրադարձ էՙ պրոբլեմատիկ-կարեւոր մի հարցադրմամբ: Հեղինակը ներկայացնելով Հայաստանի ազգային պատկերասրահը` որպես մեր երկրի խոշորագույն մշակութային օջախներից մեկը, իրավամբ նշում է, որ այն հայկական գեղանկարչության գլուխգործոցների թվով ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ ...
«Ազգը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ականավոր գիտնական, հայ արաբագիտական դպրոցի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի արտասահմանյան տարբեր երկրներում օռար լեզուներով հրատարակված աշխատություններին, որոնց թիվն անցնում է երեսունից: Նշենք թեկուզ նրա «Հայոց ցեղասպանությունը-Հայասպանությունը ամենացեղասպան ցեղասպանությունըՙ աշխարհի տասը լեզուներով» կոթողային աշխատությունը: Եվ ահա հրապարակի ...
Օրերս «Ազգը» Արցախում էր, մասնավորապես` ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, Տաք ջրերում կամ Ջերմաջրում: Բնության այս յուրահատուկ հրաշք տաք աղբյուրները հազարամյակներ շարունակ զարմացրել են իրենց յուրահատուկ բուժիչ հատկությամբ: Այստեղ աղբյուրների եւ բնական շատրվանների շուրջը հարմարեցված են բնական կրաքարե գուռեր: Տաք ջրերում ամեն ինչ շնչում է նախաստեղծ թարմությամբ, այն այցելուների ...
Ժամանակի շատ կարճ հատված տարանջատող թվերՙ մարտի 9-մայիսի 16, 2013 թվական: Այսօր Հակոբ Հակոբյանը 90 տարեկան է: Երկու ամիս, 7 օր եւ նա կդիմավորեր իր կյանքի իններորդ տասնամյակը: Մարդու երկրային կյանքի համար թվում է պատկառելի տարիք, գուցեՙ այո, երբ չափում ենք յուրաքանչյուր օրվա հոգեկան մեր ծանրությունըՙ ապրումի, զգացումի, մտքի: Իրականում ...
«Այս պատկերագիրքը պատրաստ էր տպագրման, երբ 90-ամյակը չբոլորած (2013, մայիսի 16) նկարիչն անսպասելի, մարտի 9-ին, հրաժեշտ տվեց կյանքին», նորընծա գրքի տիտղոսաթերթին տեղեկացնում է հեղինակըՙ Շահեն Խաչատրյանը, որը հայ գեղանկարիչների «Ճանաչիր եւ սիրիր» մատենաշարի 6-րդ պրակը նվիրել է մեր ժամանակների հայ գեղանկարչության մեծերից Հակոբ Հակոբյանին: Գաղափարը ծնունդ էր առել տարիներ առաջ: ...
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակում այսօր տեղի կունենա Ռուսաստանից հրավիրված բալալայկահար Անդրեյ Գորբաչովի համերգը:
Ֆրանսիայի միջերկրածովյան Կանն քաղաքում մայիսի 15-ին բացվեց միջազգային ավանդական կինոփառատոնը, որն անցկացվում է արդեն 66-րդ անգամ: Այս տարի փառատոնի բացումը նշանավորվեց ավստրալացի կինոբեմադրիչ Բեզ Լուրմանի «Մեծ Գեթսբին» ֆիլմի ցուցադրությամբ, որի հիմքում ամերիկացի գրող Ֆրենսիս Սկոտ Ֆիցջերալդի համանուն վեպն է:
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է վերջնագծին: Առաջնության ավարտից 2 տուր առաջ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 9 հնարավորից վաստակել են 6,5-ական միավոր:
Բոլիվիայում ընթացող ամերիկյան մայրցամաքի շախմատի առաջնության 10-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթելով Ալեխանդր Պրինցիպեին, վաստակած 6,5 միավորով ընթանում է 10-րդ տեղում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից: Նա դժգոհ է իր ներկա վիճակից, քանի որ նոր գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկի օրոք շատ հազվադեպ է ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում: Ներկայումս Մարկոսի դիրքում խաղացող մի քանի օտարերկրացի ֆուտբոլիստներ կան «Կուբանում», որոնց թիմ ...
Հունգարիայում կայանալիք ընկերական մրցաշարին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ստուգողական խաղում 4-2 հաշվով հաղթեց «Իմպուլս-2-ին»: Հավաքականի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Դարբինյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Վահագն Հայրապետյանն ու Հովհաննես Պողոսյանը:
Հայաստանի խճուղային հեծանվավազքի բաց առաջնությունն անցկացվեց տարիքային 3 խմբով: Բացի հայաստանցի 65 հեծանվորդներից, պարգեւները վիճարկեցին նաեւ Վրաստանի 11 ներկայացուցիչներ: