RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1714, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 80

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի ծովուժի խաղաղօվկիանոսյան նավատորմի մի խումբ ռազմանավեր Սուեզի ջրանցքով Կարմիր ծովից անցել են Միջերկրական ծով: ՌԻԱ գործակալության տվյալներով, այդ նավերը կմտնեն միջերկրածովյան էսկադրայի մեջ, որի կազմավորմանը ձեռնամուխ է եղել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Նավերի ջոկատը հաջողությամբ անցավ Սուեզի ջրանցքը եւ դուրս եկավ Միջերկրական ծով: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում սա խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերի առաջին մուտքն է տվյալ շրջան», հայտարարվել է նավատորմի ներկայացուցիչ, առաջին կարգի նավապետ Ռոման Մարտովը:

Ջոկատի կազմի մեջ մտնում են «Ադմիրալ Պանտելեեւ» մեծ հակասուզանավային ռազմանավը, «Ադմիրալ Նեւելսկոյ» եւ «Պերեսվետ» մեծ դեսանտանավերը, «Ֆոտիյ Կռիլով» փրկարարական նավը եւ «Պեչենգա» տանկերը:

Նավատորմի ներկայացուցչի խոսքերովՙ նավախումբը շարժվում է դեպի Արեւելյան Միջերկրածովքՙ դեպի Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի, Կիպրոսի եւ Եգիպտոսի ափերը: Նախատեսվում է, որ առաջին նավահանգիստը կլինի Լիմասոլը (Կիպրոս): Նավախմբի հետագա գործողությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջերկրածովյան էսկադրայի մշտական բազավորման կենտրոններ կարող են դառնալ Նովոռոսիյսկը եւ (կամ) Սեւաստոպոլը:

Բացի դրանից, Ռուսաստանը նյութատեխնիկական ապահովման կենտրոն ունի սիրիական Տարտուս նավահանգստում, սակայն բազավորման այդ կետը բարձիթողի տեխնիկական վիճակում է եւ չի կարող միաժամանակ ընդունել մեծ թվով ռազմանավեր:

Միջերկրածովյան էսկադրայի կազմավորման անհրաժեշտության մասին հայտարարելովՙ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ դրա խնդիրը կլինի «երկրի շահերի պաշտպանությունը Միջերկրական ծովում»: Թե մոտ ժամանակներս ռազմանավերի ջոկատը ինչ խնդիրներ է կատարելու, չի հաղորդվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ