RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



50 ՁԳՈՒՄ ԴԵՊԻ ՎԵՐ

Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1639, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 89

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԸՙ «ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ» ՀՆԳԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը սահմանեց նոր ռեկորդ:

Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ապագա իրավագետը 1 րոպեում կատարեց 50 ձգում դեպի վերՙ գերազանցելով մինչ օրս Հայաստանում ռեկորդ համարվող 47 պտույտը:

Ռեկորդակիրը վարժությանը նախապատրաստվել էր շուրջ մեկ տարի եւ նախատեսել էր առավել բարձր արդյունք. «Ձգում դեպի վեր վարժությունը կատարում եմ առաջին անգամ. աշխարհի ցուցանիշներին ամբողջությամբ դեռեւս ծանոթ չեմ, սակայն կձգտեմ նոր ռեկորդներ սահմանել»,-ասաց Ռոման Սահրադյանը:

Նա վստահեցրեցՙ ուրախ կլինի, եթե որեւէ մեկը գերազանցի իրեն, իսկ մինչեւ նոր բարձունքներ գրավելը շտապեց նշելՙ այս հաղթանակը նվիրում է հարազատ բուհի հիմնադրման 90-ամյակին:

Արտասովոր շարժողական գործունեության գրանցման հանձնաժողովի «Դյուցազնագրքի» նախագահ Վարդան Թովմասյանը տպավորված, բայց զարմացած չէ Ռոման Սահրադյանի ռեկորդով. նա «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր է, ումից, ըստ Վ. Թովմասյանի, դեռ կարելի է մեծ ձեռքբերումներ ակնկալել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ