ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը վաղը կմեկնի Հունգարիաՙ մասնակցելու միջազգային ընկերական մրցաշարին: Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ մեր ընտրանու կազմում մրցաշարին նախապատրաստվում են 20 ֆուտբոլիստներ, որոնց մեծամասնությունը «Փյունիկից» ու «Բանանցից» են: «Միկան» եւ «Իմպուլսը» ներկայացված են մեկական ֆուտբոլիստով: Հայ ֆուտբոլիստներն առաջին հանդիպումը կանցկացնեն մայիսի 21-ինՙ մրցելով հունգարացիների հետ: Հաջորդ օրը մեր հավաքականի մրցակիցը կլինի Շվեյցարիայի ընտրանին, իսկ մայիսի 24-ին մերոնք կմրցեն Սլովենիայի ֆուտբոլիստների հետ: |