«Մենք քաջատեղյակ ենք այն հիմնախնդիրներին, որոնք այսօր դեռեւս առկա են եւ մտահոգում են յուրաքանչյուրիս. գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, անհավասար մրցակցային պայմաններ:
Մայիսի 18-ին Երեւանում ձերբակալվել են քաղաքագետ Արկադի Վարդանյանը եւ Արսեն Ռոբերտի Ավետյանը: Ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությանՙ նրանք կասկածվում են Արսեն Ավետյանի հորՙ Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ԱԱԾ-ի ձեռք բերած տվյալների, ձերբակալվածները պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրան վերացնելու եւ նրա ...
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ Դեյվիդ Սիսիլինը, դիմելով ԱՄՆ այցելող Թուրքիայի վարչապետ Էրդողանին, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ ներողություն խնդրելու կոչ է արել:
Այս օրերին մեր իրականության մեջ թերեւս ամենահուզող հարցը մայիսի 15-ին Հայոց բանակի Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունն է, տեղի ունեցած հերթական ողբերգությունը, որին զոհ է գնացել երիտասարդ, ես կասեի` մատաղ, կյանքի դառն ու քաղցրը չճաշակած պատանյակ: Կորուստը մեծ է ու, ցավոք, անդառնալի: Հավանաբար սա էն գինն է, որ վճարում ...
Գյումրու Շիրակացի փողոցի տակ` «Ճերմակ հիվանդանոցի» դիմաց, նոր ջրագիծ անցկացնելու համար կատարված փորվածքում Ք. ա. առաջին հազարամյակի դամբարանադաշտ է հայտնաբերվել: Հողափորման ժամանակ, մի քանի օր առաջ, շինարարները ոսկորներ են գտել, տեղեկացրել ոստիկաններին: Այնուհետեւ եկել են նաեւ հնագետները` Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցները եւ սկսել ուսումնասիրությունը:
Այդ մասին մայիսի 19-ի համարում տեղեկացրել է «Դունիա բուլթենի» լրատվական գործակալության կայքէջը: Ըստ տեղեկության, այդ օրը PKK-ի սիրիական կառույց PYD-ն ձերբակալել է Հյուսիսային Իրաքից Սիրիա անցած Սիրիայի քուրդ դեմոկրատների կուսակցության 75 անդամի: Երբ լրացել է ձերբակալվածներին ազատ արձակելու վերջնաժամկետը, Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին կարգադրել է PYD-ի առջեւ ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակած 2013-ի հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4 տոկոսով:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP եւ Dell, իսկ մոտ ապագայումՙ նաեւ Asus ապրանքանիշների համակարգիչներ: Առաջարկվող համակարգիչները տարբեր գնային դասերի են պատկանում. դրանք կարելի է ձեռք բերել 10,470-ից 16,400 դրամ ամսական վճարով, 24 ամիս հավասարաչափ վճարումների պայմանով:
Օրերս տեղի ունեցավ բազմաչարչար «Եվրոտեսիլը», որն ինչպես միշտ բազմաթիվ քննարկումների առիթ տվեց: Հատկանշական է, որ «Դորիանսը» հայերի կողմից շատ սիրված խումբ է եւ նրա ընտրությունը տարաձայնության առիթ չտվեց: Սակայն ահա «Եվրոտեսիլյան» պարտությունից հետո մեծամասամբ սկսեցին բացասաբար արտահայտվել Հայաստանի ներկայացուցչի երգի մասին:
Ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանի հովանավորությամբ Գյումրիում արվեստի նոր դպրոց կկառուցվի: Դպրոցը կհիմնվի եւ կգործի հանրակրթական կրթօջախին կից, որպես հովանավորի հերթական նախաձեռնությունը` կապված այդ կրթօջախի հետ:
Արդեն մեկ ամիս է` մարել են Գյումրիում տեղի ունեցած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» հինգերորդ միջազգային մրցույթ-փառատոնի հնչյունները, սակայն այդ իրադարձության արձագանքները դեռ հնչում են: Փառատոնի հանդիսավոր փակման եւ շքահամերգի ժամանակ` ապրիլի 18-ին, իրենց պարգեւները ստացան միայն մրցութային անվանակարգերի մեկ տասնյակ մեծ մրցանակակիրները, իսկ բազմաթիվ ենթաանվանակարգերում ու հինգ տարիքային խմբերում ոսկե, արծաթե եւ ...
«Ազգի» վերջինՙ 18 մայիսի «Մշակույթ-Հավելված» ներդիրում համակարգչային ծրագրի մատուցած «չար կատակի» հետեւանքով տեղի է ունեցել ցավալի բացթողում. «Տիգրան Մանսուրյան. «Տեր, տո՛ւր նրանց հավերժական հանգիստ»» վերնագրով հարցազրույցի հեղինակ, երաժշտագետ Մարինե Կարոյանի անունը դուրս է մնացել էջից: Ապավինում ենք հարցազրույցի հեղինակի եւ ընթերցողների ներողամտությանը:
Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ գիշեր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ RP Musical management կազմակերպության եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար: Համերգից ստացված միջոցները կուղղվեն կրթօջախի ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգերի բարելավմանը
Բարձրագույն կրթության որակը եւ կրթության մրցունակ լինելը մեր հասարակության գերակա խնդիրներից է, իսկ որակյալ կրթություն տրամադրելը, որակյալ մասնագետներ պատրաստելը` բարձրագույն ուսումնական հաստատությունների պարտականությունը: Բուհերում կրթության որակի ապահովման վերահսկողությունը Հայաստանում իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամըՙ եվրոպական չափանիշներին եւ ուղենիշներին համապատասխան, որոնք Բոլոնիայի գործընթացին միանալու արդյունքում որդեգրել է ...
Մայիսի 20-ին Օստրավայում Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթով սկսվեց «Յանաչեկի մայիս» 37-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Նվագախումբը ղեկավարեց Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որը նաեւ համատեղության կարգով ղեկավարում է ֆրանսիական Նորմանդիայի Կան քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը: Չեխական նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկված էին Յանաչեկի, Բեթհովենի եւ Խաչատրյանի ստեղծագործությունները:
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունը, որն ամենաերկարատեւն էր: Առաջնության ավարտական տուրում մնում էր որոշել այն թիմին, որը պետք է հրաժեշտ տա բարձրագույն խմբին: Բարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարում էին «Բանանցն» ու «Արարատը»: Ստացվել էր այնպես, որ «Արարատը» «Փյունիկի» հետ մրցավեճը սկսեց տուրի մյուս 3 հանդիպումներն ավարտելուց հետո: Այդ ...
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց շախմատի գերմրցաշարը, որն առաջին անգամ էր անցկացվում: Լեւոն Արոնյանն ավարտական տուրում մրցում էր Մագնուս Կառլսենի հետ, որը նախորդ տուրում պարտվել էր Վան Հաոյին եւ զգալիորեն բարդացրել էր 1-ին մրցանակը շահելու իր խնդիրը: 30-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը վաստակած 5 միավորով Վիշվանաթան Անանդի եւ ...
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է այդ կազմակերպության նախագահի պաշտոնում:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ Կրասնոդարի «Կուբանից»: Ունիվերսալ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Մոսկվայի «Դինամոն», «Սպարտակն» ու Կազանի «Ռուբինը»:
Հայաստանում թերեւս առաջին դեպքն է, որ հրաժարական է տալիս ֆուտբոլային ակումբի նախագահը: Այն բանից հետո, երբ «Բանանցն» առաջնության ավարտական տուրում պարտվելով «Ուլիսին», եզրափակեց աղյուսակը, ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:
Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը 6 տուրից հետո վաստակած 4,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Վլադիմիր Դոբրովին եւ Սիպկե Էռնստին:
Ավստրիայում կայացած մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նորամուտը նշած Հայաստանի հավաքականը շատ անհաջող ելույթներ ունեցավ: Առաջին խաղում մեր ընտրանին 8:42 հաշվով զիջեց տանտերերին: Հոլանդացիների հետ խաղում հաշիվն առավել քան ջախջախիչ էրՙ 5:60: Ավարտական խաղում էլ հայ հանդբոլիստուհիները 15:45 հաշվով զիջեցին բուլղարուհիներին եւ ընտրական խմբում եզրափակեցին աղյուսակը: Խմբի ...