ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿՈՒՄ Է Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը 6 տուրից հետո վաստակած 4,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Վլադիմիր Դոբրովին եւ Սիպկե Էռնստին: Հայ շախմատիստը մրցաշարը սկսեց Թոմ Վիլեյի եւ Էմանուել Բերգի նկատմամբ տոնած 2 անընդմեջ հաղթանակով, ապա հաշտություն կնքեց Քրիստիան Բրաունի հետ: 4-րդ տուրում Մհերը հաղթեց Պասկալ Վանդեվորտին, այնուհետեւ ոչ-ոքի խաղաց Իվան Սոկոլովի եւ Թորբյոռն Հանսենի հետ: |