RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1142, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՆՈՐ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՑ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դրանք կունենան 8,5 տոկոս եկամտաբերություն եւ ապահովագրված կլինեն ինչպես ավանդները

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում երեկ հայտարարվեց «Արարատբանկի» արժեկտրոնային պարտատոմսերի 6-րդ թողարկման մասին: Նախկին թողարկումներից 4-ը եղել են դրամային, 5-րդն ու երեկվանը` դոլարային:

Խոսելով բանկի կողմից արժեկտրոնային պարտատոմսերի նոր թողարկման մասին, ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն ասաց, որ այս եւ հետագա թողարկումները լինելու են ավելի դյուրին ներդրողների համար, քանի որ հնարավորություն է լինելու ձեռք բերել նոր պարտատոմսերն առանց դեպոզիտարիա գնալու: Կոնստանտին Սարոյանի բնորոշմամբ, սա մեկ քայլ առաջ է արժեթղթերի շուկայի կայացման գործընթացում:

«Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը առավել մանրամասն ներկայացրեց թողարկման պայմանները: Նա հավաստիացրեց, որ պարտատոմսերի ձեռք բերելն ավելի շահավետ է, քան ավանդներ ներդնելը, քանի որ հնարավորություն կա ցանկացած պահի հետ ստանալ ներդված գումարը տոկոսների հետ միասին: Մինչդեռ, բանկային ավանդների դեպքում ավանդը չնախատեսված հետ վերցնելու ժամանակ տոկոսները չեն վերադարձվում:

Ինչպես տեղեկացրեց «Արարատբանկի» փոխտնօրենը, թողարկվել են 40 հազար նոր, դոլարային պարտատոմսեր, 8,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով: Մեկ պարտատոմսի արժեքն է 25 դոլար: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մայիսի 23-ից մինչեւ հունիսի 13-ը` «Ռենեսա» ընկերության կողմից: Վճարումները կատարվելու են եռամսյակը մեկ անգամ: Ըստ Դավիթ Հարությունյանի, նախորդ թողարկումների պարտատոմսերը ժամկետից շուտ սպառվել են եւ ձեռքբերողները հիմնականում եղել են ֆիզիկական անձինք: Նրա տեղեկացմամբ, պարտատոմսերից ստացված գումարները կներդրվեն տնտեսության մեջ` միջնաժամկետ ծրագրերի ֆինանսավորման համար:

Անդրադառնալով «Արարատբանկի» գործունեության արդյունքներինՙ Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ անցած տարվա արդյունքներով բանկը բոլոր ցուցանիշների առումով 30-40 տոկոս աճ է ունեցել, ակտիվները կազմել են 115 մլրդ դրամ, կապիտալը` 14,7 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` 57 մլրդ դրամ, մաքուր շահույթը` 3,3 մլրդ դրամ: Այս տարվա առաջին եռամսյակում բանկի շահույթը կազմել է 728 մլն դրամ, բացվել է 2 նոր մասնաճյուղ Երեւանում, մասնաճյուղերի ընդհանուր թիվը հասել է 44-ի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ