«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը տեղի ունեցավ երեկ կառավարության ընդունելությունների տանը: Նիստի բացմանը հանրապետության նախագահը, որը նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հանդես եկավ խոսքով: Սերժ Սարգսյանը նախ եւ առաջ շեշտեց, որ նիստը կրելու է խիստ աշխատանքային բնույթ, ապա նշեց. «Առաջիկա տարիներին Հայաստանում ընտրությունների բացակայությունը կծառայի լավ առիթ ...
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի շուրջը (ոչ թե բուն կարգավորման գործընթացում) բավականին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում:
Մայիսի 30-ին Ուելսի արքայազն Չարլզը, որը Հայաստանում է «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:
Ընդհանուր անդրադարձ Միացյալ Նահանգներում վերջերս լույս տեսած Դիտրոյթի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի հավաքածուն ներկայացնող «Հայկական գանձերի մի ժառանգություն». «Վկայություն մի ժողովրդի» պատկերագրքին:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի ապրիլին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15824 գործարք, ինչը 2,8 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ մարտի եւ 16,7 տոկոսով բարձրՙ 2012-ի ապրիլի գործարքների համեմատ: Հիշեցնենք, որ փետրվարին եւ մարտին գործարքների քանակի զգալի աճ էր արձանագրվել, ինչը չի պահպանվել ապրիլին:
Աստանայումՙ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները համաձայնեցրել են Ուկրաինայի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության համագործակցության խորացման հուշագրի տեքստը: Այդ ընկերակցության շրջանակներում է գործում Մաքսային միությունը: «Կոմերսանտ Ուկրաինա» թերթի տեղեկությունների համաձայն, փաստաթուղթը Կիեւին չի շնորհում Մաքսային միությունում (ՄՄ) դիտորդի պաշտոնական կարգավիճակ, քանի որ կանոնադրական փաստաթղթում նման կարգավիճակ ...
Սիրիական ընդդիմության գլխավոր կազմակերպությունըՙ Ազգային կոալիցիան, հրապարակել է Ժնեւում սիրիական հակամարտության հարցերին նվիրված հունիսյան կոնֆերանսին իր մասնակցության պայմանները: Ընդդիմադիրները պահանջում են, որ կոնֆերանսում որոշվեն Սիրիայի հակամարտության ավարտման եւ նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության ժամկետները:
Այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսը քննության կառնի երկու օրենսդրական փոփոխություններ, որ վերաբերում են էքս-նախագահին: Առաջին փոփոխությամբ արգելվում է, որ դատարանները էքս-նախագահի եւ նրա տիկնոջ դեմ քաղաքացիական հայց քննության առնի, եթե դա կվերաբերի պետության կողմից տրվող թոշակից կամ սոցիալական արտոնություններից ֆինանսական փոխհատուցումներ վճարելուն:
Մայիսի 29-ին, Եվրոպայի Հայաստանի բարեկամներ կազմակերպության նախաձեռնությամբ, Բրյուսելումՙ Եվրոխորհրդարանի շենքում կայացավ «Հայոց ցեղասպանության ճանա՛չումը հաշտեցման կամուրջ խորագրով» կոնֆերանս, որին մասնակցում էին Եվրոմիություն-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Տհոչարուսը, Ֆրանսիայի խորհրդարանի UMP կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն, Եվրոպայի Հայաստանի բարեկամներ կազմակերպության պատասխանատու Գասպար Գասպարյանը, «Vous nexistez pas» գրքի հեղինակ Սեւակ Թորոսյանը, Լուվենի Կաթոլիկ ...
Երեկ հետմիջօրեին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 3-րդ նիստը, նախագահությամբ Սերժ Սարգսյանի:
Մեծ եղեռնի հարյուրամյակի տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակներում հունիսի 4-ին Լոնդոնի համալսարանում կկայանա դոկտ. Դեյվիդ Գոնտի դասախոսությունը «Ասորիներ, սիրիացիներ, քրդեր եւ թուրքեր: Ողբերգություն հայերի ցեղասպանության կուլիսների հետեւում» թեմայով: Նախաձեռնողներն են «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության օժանդակությամբ Լոնդոնի համալսարանում վերջերս ստեղծված Հայկական ուսումնասիրությունների ծրագիրը (հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մոսկոֆյան) եւ «SOAS-ում Հայաստանի բարեկամները» կազմակերպությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքից տեղեկացանք, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին մեր երկրից մեկնել է 229.864 մարդ, ժամանել 193.449-ը:
Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կունենա Եվրոպայի հայ համայնքների ղեկավարների եւ ներկայացուցիչների հավաք-քննարկումը, որի ընթացքում սփյուռքի նախարարությունը կներկայացնի իր ծրագրերը եւ նախարարության կատարած աշխատանքները, հայ համայնքի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները, Սփյուռքի նախարարության հետ համատեղ կմշակվեն ծրագրեր, կկազմակերպվեն «Հայաստան-Սփյուռք գործակցությունը` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով ...
«Մեծ Եվրոպա՞: Օ, ո՜չ: Եվրոպայում այդ մասին քաղաքական մարդիկ չեն ուզում խոսել»,- ասաց ինձ հետ զրույցի ժամանակ մի ճանաչված եվրոպացի քաղաքական գործիչ երկու շաբաթ առաջ: «Բայց չէ՞ որ Մեծ Եվրոպայի գաղափարը ծնվել է Արեւմտյան Եվրոպայում եւ այսօր ունի շատ կրողներ եվրասիական տարածքում»,- հարցրի ես: «Այո՛, որպես գաղափար գոյության իրավունք ունի»,- ...
Հունիսի 20-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կունենա աշխարհում գրանցված բոլոր հայ առեւտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովը: Մասնակից երկրներն են Հայաստանը, Արցախը, Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Լիբանանը, Արգենտինան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իտալիան եւ Իսպանիան:
Ուրախ ենք ներկայացնել «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը, որի շնորհիվ «Ալո մենք», «Բարբառ» եւ «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են ամբողջ գիշեր օգտվել ինտերնետից անվճար:
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այս տարվա մայիսի 1-ից Ֆրանսիայի կինոդահլիճներում հաջողությամբ ցուցադրվում է «Մոհամեդ Դյուբուա» խորագրով ֆրանսիական ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարի հորեղբոր դերով հանդես է գալիս ճանաչված դերասան եւ ռեժիսոր, հայկական օպերաների մեծ գիտակ եւ տարածող Ժիրայր Փափազյանը: Գլխավոր դերը կատարում է Էրիկ Ժյուդորը, որը ...
Հունիսի 17-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարությունը «Terre d’Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի, Մարսելի փոխքաղաքպետ Դիդիե Պարակյանի, Մարսելի Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի եւ Մարսելի հայ մշակույթի եւ երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանի հետ համատեղ կազմակեպելու է «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»: Ծրագրի շրջանակներում կկայանա «Անրի Վեռնոյ» ցուցահանդեսի եւ «Անրի Վեռնոյի» անվան հրապարակի բացման ...
Հունիսի 12-14 «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը կներկայացնի համերգների շարք Էստոնական «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» կազմակերպության հետ համատեղ:
Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնելու խայտառակ իրողությունը: Երկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա լիովին նորմալ, ադեկվատ եւ ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ «Իդեալ» ...
Արցախցի երիտասարդ տղային, որը տառապում է քաղցկեղի ծանր տեսակով, բուժման համար անհրաժեշտ է նյութական շտապ օգնություն. բուժումը կարելի է կատարել միայն Ռուսաստանում (Օբնենսկ) եւ Գերմանիայում: Խնդրում ենք օգնել: Ժամանակը սահմանափակ է:
«Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթն (Կանադա) իր ապրիլի 29-ի համարում «Մարմարայից» արտատպելով հրատարակել է Սենդի Ջենտիլեձոյի (www.balcanicancaso.org) հոդվածըՙ իտալերենից արեւմտահայերենի թարգմանված Օշին Էլակեոզի կողմից: Ստորեւՙ հոդվածի արեւելահայերեն սեղմ տարբերակը:
Այս յուրօրինակ հրաժեշտ համերգը նվիրված էր երգչախմբի բարեկամ, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն եւ իր ընտանիքին, որոնք շուտով հրաժեշտ են տալու մեր երկրին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ռուսաստանի հայերի միությունը եւ ՌԴ կոմպոզիտորների միությունը հունիսի 6-ին Մոսկվայում կկազմակերպեն մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի (1903-1978) հուշարձանին ծաղիկներ դնելու արարողություն: Դա մեր մեծ հայրենակցի ծննդյան օրն է: Արարողությունը տեղի կունենա Բրյուսովի նրբացք, թիվ 10-ումՙ Կոմպոզիտորների տան մերձակա պուրակում (մետրոյի «Օխոտնի ռյադ» կայարան):
Իր մոր հիշատակին ձոնված երկարաշունչ, բայց խորին հուզականությամբ պարուրված լոնդոնաբնակ բանաստեղծ, պրոֆ. Հովհաննես Փիլիկյանի անգլերեն լեզվով գրված պոեմը Հայաստանում շուտով լույս է տեսնելու 19 այլ լեզուներով, տեղեկացնում է Էդվինա Չարլզը «Ռամկավար մամուլ» շրջաբերականի հերթական համարում: «Սա աննախադեպ երեւույթ է գրքերի տպագրության պատմության մեջ եւ միայն Հայաստանի նման հարուստ մշակույթ ունեցող ...
Միչիգանի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի նախաձեռնությամբ Մ. Նահանգներում լույս է տեսել «A Legacy of Armenian Treasures» (Հայկական գանձերի ժառանգություն) խորագրով 336 էջ եւ 250 գունավոր լուսանկարներ պարունակող հատորը, որտեղ ներկայացված են թանգարանի ավելի քան 150 ցուցանմուշները, հակիրճ նկարագրական տեղեկություններով: Ցուցանմուշների արվեստագիտական եւ մշակութային արժեքների մասին գրքում իրենց հեղինակավոր խոսքն ...
Մայիսի 20-ին Երեւանի «Նարեկացի» արվեստի միության դիմաց հավաքվել էին Գյումրուց, Վանաձորից եւ Հրազդանից ժամանած մտավորականներՙ նշելու Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» գրքի շնորհանդեսը: Պետպատվերով հրատարակված գիրքը, որը գրեթե սպառվել էր գրախանութներում, թարգմանել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ եւ դերասան Էլֆիք Զոհրաբյանը: Վանաձորի թատերական բուհի եւ Էլֆիք Զոհրաբյանի ղեկավարած դրամատիկական ստուդիայի ուսանողները` ...
Ուկրաինական «ԽՏՎՈվՊՈ» թերթի անցկացրած հարցման արդյունքներով Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է երկրի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա վաստակել է 75 միավոր: 2-րդ տեղը 38 միավորով զբաղեցրել է Կիեւի «Դինամոյի» ֆուտբոլիստ Անդրեյ Յարմոլենկոն: 3-րդ տեղում Կլեյտոն Խավիերն է («Մետալիստ»)ՙ 29 միավոր: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ ...
Թաեքվոնդոյի «Ար-Մար» ակումբի 10 պատանի մարզիկներով համալրված Հայաստանի հավաքականը գերազանց ելույթներ ունեցավ Վրաստանի պատանիների բաց առաջնությունում: Մեր մարզիկները նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:
Մյունխենում կայացած գնդակային հրաձգության աշխարհի գավաթի հերթական փուլի մրցումներին մասնակցեցին 78 երկրների շուրջ 700 հրաձիգներ: Հայաստանից կրակագիծ դուրս եկան 4 հրաձիգներ, որոնք մրցեցին միայն հրացանից հրաձգությունում: Մեր մարզիկները համեստ արդյունքներ գրանցեցին ու չկարողանալով մտնել եզրափակիչ փուլ, ավարտեցին ելույթները:
Հունիսի 6-ին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2015-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում «Հրազդանում» կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: «Հրազդան» մարզադաշտի մուտքն ազատ է: Խաղը կսկսվի ժամը 19-ին:
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան հավաքականները մեկնել են Ռուսաստանի Բառնաուլ քաղաք, որտեղ կմասնակցեն միջազգային մրցաշարի: Պատանիների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Գոռ Հակոբյանը (50 կգ), Վահե Ղազարյանը (55 կգ), Աշոտ Մնացականյանը (60 կգ), Նարեկ Շատվերյանը (66 կգ), Դավիթ Նալբանդյանը (73 կգ) եւ Գրիգոր Սահակյանը (81 կգ):