ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՐՍԵԼՈՒՄ Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կունենա Եվրոպայի հայ համայնքների ղեկավարների եւ ներկայացուցիչների հավաք-քննարկումը, որի ընթացքում սփյուռքի նախարարությունը կներկայացնի իր ծրագրերը եւ նախարարության կատարած աշխատանքները, հայ համայնքի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները, Սփյուռքի նախարարության հետ համատեղ կմշակվեն ծրագրեր, կկազմակերպվեն «Հայաստան-Սփյուռք գործակցությունը` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով քննարկումներ: Համաժողովին մասնակցելու են Գերմանիայի, Բելգիայի, Լիտվայի, Իսպանիայի, Հունաստանի, Իտալիայի, Հոլանդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Ռումինիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի հայկական համայնքների շուրջ 80 ներկայացուցիչներ: |