RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-06 23:46:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1068, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՌԱՍԻԶՄԻ ՈՒ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Վ. Պ.

Հունիսի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին` ելույթ ունենալով Եվրոխորհրդի առջեւ ծառացած խնդիրների, Եվրոխորհուրդ-ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ միջեւ համագործակցությանըՙ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը նշել է. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու ջանքերում Եվրոպայի խորհրդի հիմնական գործընկերներից է ԵԱՀԿ-ն, եւ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության մակարդակը, որն արտահայտվում է խորհրդակցությունների եւ բարձրաստիճան հանդիպումների մշտական ձեւաչափով, դրա ապացույցներից մեկն է»:

2004թ.-ից, ըստ Նալբանդյանի, համագործակցությունն ամրապնդվել է հատկապես ազգային փոքրամասնությունների պաշտպանության, ահաբեկչության, մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի եւ հանդուրժողականության խթանման ոլորտներում:

Եվրոխորհուրդը եւ ԵԱՀԿ-ն սերտ համագործակցություն են հաստատել մի շարք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լրատվամիջոցների ազատությունը, ընտրությունների դիտարկումը: Երկու կազմակերպությունների միջեւ փոխգործակցությունը զարգանում է նաեւ որոշ անդամ-պետություններում, որտեղ երկուսն էլ ներկայացուցչություններ ունեն:

Նալբանդյանը ներկայացրել է, որ Եվրոխորհրդում Հայաստանի նախագահությունն ուշադրության կենտրոնում է պահելու Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի ուղղորդված եւ արդյունավետ համագործակցությունն առավել զարգացնելուն ուղղված քայլերը:

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթ ունեցան նաեւ Եվրոպական միության, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Անդորրայի, Վրաստանի, Բելառուսի, Շվեյցարիայի պատվիրակությունների ղեկավարները, որոնք, շնորհավորելով նախարար Նալբանդյանին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, իրենց երկրների աջակցությունը հայտնեցին Եվրոխորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:

ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցիչն իր խոսքում շնորհավորելով Հայաստանին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբՙ ողջունել է Հայաստանի որոշումըՙ ԵԽ նախագահության ընթացքում կենտրոնանալ այնպիսի առաջնահերթությունների վրա, որոնք նաեւ ԵԱՀԿ օրակարգում են: Ըստ այդմ, կարեւորվել է, որ Հայաստանի առաջնահերթությունների թվում են եվրոպական արժեքների առաջմղումը, Եվրոպայում ռասիզմի ու այլատյացության դեմ պայքարը եւ այդ թեմայով բարձր մակարդակի համաժողովի կազմակերպումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ