RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 23:46:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1145, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՄԱԼԹԱՅԻՆ ՀԱՂԹԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԴՅՈՒՐԻՆ ԽՆԴԻՐ ՉԷ»

Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի խմբի հետնապահ Մալթայի ընտրանուն, որին անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին կայացած խաղում մեծ դժվարությամբ էր հաղթել: Միակ գոլի հեղինակ էր դարձել Արթուր Սարկիսովը:

Խաղի նախօրեին հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց հայ եւ մալթացի լրագրողների հետ: Նա նշեց, որ հավաքականի ֆուտբոլիստները շատ լրջորեն են նախապատրաստվում առաջիկա խաղին: Մի փոքր վնասվածք ունի Կառլեն Մկրտչյանը, սակայն հույս կա, որ նա կմասնակցի խաղին: Դեղին քարտերի պատճառով Մալթայի հետ հանդիպումը բաց կթողնի Գեւորգ Ղազարյանը: Ամեն դեպքում մարզիչը հուսով է, որ կազմի օպտիմալ տարբերակ կգտնվիՙ հաշվի առնելով հավաքականի ֆուտբոլիստների ֆունկցիոնալ տարբեր պատրաստվածությունը, ոմանց մոտ խաղային պրակտիկայի պակասը:

Վարդան Մինասյանը նշեց, որ թեեւ մրցակիցը խմբի հետնապահն է, սակայն այնքան էլ դյուրին խնդիր չէ Մալթային հաղթելը: Դա ֆուտբոլիստներն իրենց մաշկի վրա զգացել են անցյալ տարվա խաղում: Ըստ մարզչի, մեր ֆուտբոլիստների համար նշանակություն չունի, թե ի՞նչ ուժի տեր է մրցակիցը: Հավաքականի առջեւ յուրաքանչյուր խաղում խնդիր է դրվում հաղթել: Այլ հարց է, որ դա միշտ չէ, որ հաջողվում է:

Բնականաբար, առաջիկա 2 խաղերում հավաքականը ելնելով մրցակիցների խաղամակարդակից, տարբեր մարտավարությամբ է խաղալու, նույնիսկ կազմում կլինեն փոփոխություններ: Բացի այդ, կան դեղին քարտեր ունեցող ֆուտբոլիստներ, օրինակՙ Յուրա Մովսիսյանը, որոնք պետք է զգույշ գործեն, որպեսզի նորը չստանան եւ որակազրկվեն:

Վարազդատ Հարոյանը հանդես կգա երիտասարդական հավաքականում, հետո Կարեն Մուրադյանի հետ կմիանա ազգայինին: Հնարավոր է, որ երիտասարդականի եւս մի քանի խաղացողներ ընդգրկվեն ազգային հավաքականում, նայած թե որ դիրքերում դրա անհրաժեշտությունը կլինի:

Ինչպես հայտնի է, հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ շուտ էին ժամանել Երեւան եւ մինչեւ հավաքի սկսվելը մարզվում էին: Իսկ ահա Յուրա Մովսիսյանը մեկնել էր ԱՄՆ եւ մեկ օր ուշացումով միացավ իր խաղընկերներին: Մեկնաբանելով այդ փաստը, Վարդան Մինասյանը նշեց, որ իր հետ այդ քայլը համաձայնեցված էր, ոչ ոք հավաքականում արտոնյալ պայմաններում չի գտնվում: Եվ ընդհանրապես գլխավոր մարզիչը գտնում է, որ հաջողության առաջին գրավականը կոլեկտիվում միասնականությունն է, աշխատանքային ջերմ մթնոլորտի առկայությունը: Նա մեկ անգամ եւս հաստատեց, որ այդ առումով հավաքականում ոչ մի խնդիր չկա: Այլ հարց է, որ որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ ոչ լավ վիճակում գտնվելով, չեն կարողանում իրենց բնորոշ խաղը ցուցադրել: Իսկ ահա ցանկության բացակայության մեջ որեւէ մեկին մեղադրելու առիթ չի եղել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ