RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1291, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԳԱԶԻ ԳԻՆԸՙ 156 ԴՐԱՄ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՆԸ` 38 ԴՐԱՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոր սակագները ուժի մեջ են հուլիսի 7-ից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, քննարկելով «Հայռուսգազարդի» հայտը գազի նոր սակագների մասին, որոշեց 1 խմ գազի գինը սահմանել 156 դրամ: Հիշեցնենք, որ այժմ գործող գինը 132 դրամ է, իսկ «Հայռուսգազարդն» առաջարկել էր 221 դրամ 1 խմ դիմաց սակագնինը: Հայաստանի կառավարությունն էլ պարտավորվել էր սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը, ինչի արդյունքում էլ այն սահմանվեց 156 դրամ: Գազի նոր սակագինը ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 7-ից:

Եթե գազի գնի բարձացումը հանձնաժողովը պայմանավորում էր «Հայռուսգազարդի» ներկայացրած հայտով, ապա հաջորդ հարցի` էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության գործընթացը հանձնաժողովն իր նախաձեռնությամբ էր սկսել: Հանձնաժողովը նպատակահարմար գտավ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը բնակչության համար սահմանել 38 դրամ` ցերեկային սակագին, 28 դրամ` գիշերային սակագին:

Հոկտեմբերի վերջից մինչեւ մարտի վերջը գիշերային սակագինը կգործի գիշերվա ժամը 23-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը, իսկ մարտի վերջից մինչեւ հոկտեմբերի վերջը` գիշերվա ժամը 22-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Ներկայումս էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 30 դրամ է, իսկ գիշերայինը` 20 դրամ: էլեկտրաէներգիայի նոր սակագները նույնպես կգործեն հուլիսի 7-ից:

Այդուհանդերձ, հանձնաժողովի նիստի ժամանակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չէին համաձայնում հանձնաժողովի որոշմանը, միաժամանակ, իրենց մոտեցումը հիմնավորելով ոչ թե թվերով կամ ցուցանիշներով, այլ ընդհանուր բնույթի միտինգային ելույթներով: Խոսելով այս մասին, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ իրենք 700-էջանոց հիմնավորող փաստաթղթեր են տվել նրանց այս հարցի վերաբերյալ: Գործնական առաջարկ արվեց միայն հանրային խորհրդի ներկայացուցչի կողմից: Նա առաջարկեց «Հայռուսգազարդի» շահույթը 10 տոկոսի փոխարեն սահմանել 8 տոկոս եւ անցումը նոր սակագնին կատարել աստիճանաբարՙ մինչեւ հունվարի 1-ը: Սակայն «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը դրան պատասխանեց, որ ընկերությունը Հայաստանում մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ է կատարել, ինչը չի արել ոչ մի այլ ընկերություն, եւ կարող է ակնկալել նման շահույթ ունենալ: Սակագների աստիճանաբար բարձրացման առաջարկն էլ հանձնաժողովի կողմից պարզապես մատնվեց անուշադրության:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցին, ապա այս անգամ էլ սկսեցին դժգոհել էլեկտրաէներգիա արտադրող կայանների եւ փոխադրող ընկերությունների ղեկավարները: Հայկական ԱԷԿ, Երեւանի ՋԷԿ, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»` այս ընկերությունները բողոքում էին, որ իրենց շահությը կամ շատ ցածր է, կամ ընդհանրապես զրոյական է, աշխատավարձերը ցածր են, մաշվածության ծախսեր նախատեսված չեն եւ այլն: Նրանք առաջարկում էին քննարկել այս հարցերը ապագայում, որպեսզի իրենք կարողանան շարունակել անվտանգ աշխատանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ