RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1243, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՎ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ

Պ. Ք.

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերը խոստովանել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները համացանցային ընկերությունների միջոցով տեղեկություններ են հավաքում ԱՄՆ-ից դուրս գտնվող օտարերկրացիների վերաբերյալ: Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Կլեպպերի այն խոսքը, որ նման գործելակերպը թույլատրելի է ամերիկյան օրենքներով:

Հետախուզության պետը այդպես է մեկնաբանել «Վաշինգտոն փոստ» եւ «Գարդիան» թերթերի հրապարակումները, որոնցում նշվում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները երկրի քաղաքացիներին հետեւում են համացանցի եւ հեռախոսացանցի միջոցով: Կլեպպերի խոսքերով, թերթերի նյութերը պարունակում են «բազմաթիվ անճշտություններ»:

«Վաշինգտոն փոստը» հունիսի 6-ին գրել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը եւ ՀԴԲ-ն օգտվում են Microsoft, Yahoo, Google, Facebook, PalTalk, Aol, Skype, YouTube, Apple ընկերությունների սերվերներից եւ այնտեղից իրենց հետաքրքրող ամեն տեսակ տեղեկություններ են ստանում օգտատերերի, ներառյալ նրանց մասնավոր նամակագրության վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ