RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1176, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 36

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐ ՓՈՐՁԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրվել է` ՄՏՍ խմբում առաջին անգամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտի համապատասխանության ISO 26000 ուղենիշերի կիրառման համար

Հունիսի 3-ին Մոսկվայում կազմակերպվածՙ «Սոցիալական առաջընթացի միջոցները եւ բիզնեսի կայուն զարգացումը» («Социальные лифты и устойчивое развитие бизнеса») խորագրով գիտաժողովի ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն պարգեւատրվել էՙ ՄՏՍ խմբում առաջին անգամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտի համապատասխանության ISO 26000 ուղենիշերի կիրառման եւ ընկերության անձնակազմի կողմից հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով առաջնորդվելու համար: Կոնֆերանսը կազմակերպել էր ռուսաստանյան «Վեդոմոստի» առաջատար գործարար պարբերականը:

«Սոցիալական առաջընթացի միջոցները եւ բիզնեսի կայուն զարգացումը» գիտաժողովը համախմբել էր «ԱՖԿ Սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկությունների, այդ թվում` ՄՏՍ խմբի (որի մաս է կազմում նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը), ռուսաստանյան տնտեսության ամենատարբեր ոլորտների, ներառյալՙ ՏՀՏ ներկայացուցիչների, ինչպես նաեւ կայուն զարգացման գծով փորձագետների: «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) պարգեւատրվել է «Բիզնեսի եւ կորպորատիվ պատասխանատվության միջեւ կապի» ապահովման համար, ի նշան հեռահաղորդակցության եւ կայուն զարգացման ոլորտներում ընկերության առաջատար դիրքերի ճանաչման: ՄՏՍ-ի ԿՍՊ բոլոր նախագծերը սերտորեն կապված են խմբի գործարար ռազմավարության հետ եւ լիովին համահունչ են միմյանց:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես է եկել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված ելույթով, մասնավորապես անդրադարձել է ընկերության շրջանակում իրականացված ԿՍՊ այն ծրագրերին, որոնք համահունչ են ISO 26000 սկզբունքներին, ինչպես նաեւ դրանց շահառուների հարցին:

Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, «ԻնտերՄեդիաՔոմ» գործակալությունը «ԱՖԿ Սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկություններում անցկացրել է իրականացված ԿՍՊ ծրագրերի հետազոտություն: Դրա հիմքում եղել է այն պնդումը, որ ԿՍՊ-ն ներքին միասնական տիրույթ է` սիներգիայի մեծ հնարավորություններով: Հետազոտությունն անցկացվել է առցանց ռեժիմով` ներառելով 17 կազմակերպություն, այդ թվումՙ «ԱՖԿ Սիստեմա»-ն: Հետազոտությանը մասնակցությունն իրականացվել է կամավոր սկզբունքներով: Ընկերություններն իրենք են որոշել սոցիալական ծրագրերի թիվը, եւ դրանց վերաբերյալ հետազոտության համար ներկայացման ենթակա տվյալները: Հետազոտության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի նկարագրությանը, ինչպես նաեւ ընկերությունների ներսում ԿՍՊ ֆունկցիոնալ իրագործմանը:

Հատկանշական է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պարագայում`իրականացվող ԿՍՊ ծրագրերի մեծամասնությունն արժեքների վրա հիմնված լինելուց բացի, հանրային շահերի առումով ունեցել են նաեւ ռազմավարական նշանակություն, քանի որ դրանք եղել են երկարաժամկետ, շարունակական ընդգծված նպատակային եւ չափելի թե՛ միջին, եւ թե՛ երկարաժամկետ կտրվածքներում: Ավելին`որոշ դեպքերում ընկերության շարժական ցանցը եղել է առանցքային ենթակառուցվածքային տարրերից, որի հիման վրա գործում է արդիականացված համակարգը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն հասել է այնպիսի մակարդակի, որ այսօր սոցիալապես պատասխանատու աշխատանքը եւ մտածելակերպը դարձել են ընկերության գործունեության հիմքը: Շահառուների շահերը հաշվի առնելը, ինչպես նաեւ ընկերության որդեգրած բիզնես էթիկան եւ ջանքերը բիզնեսի բարգավաճմանն ու հասարակության բարեկեցությանն ուղղելը` համահունչ են այդ ծրագրերին:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում գործող առաջին օպերատորն է, որը հաջողությամբ իրականացրել է ISO 26000 ուղենիշերը:

ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները հաջողությամբ իրականացնելու վերաբերյալ հաստատման իր վկայագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ն ստացել է ընթացիկ տարվա հունվարի 31-ին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ն կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ն նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ