ԿՎԵՐՍԿՍՎԻ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Երկուշաբթի օրվանից կվերսկսվի Արաբկիր համայնքի եկեղեցու շինարարությունը եւ կտեղադրվեն թմբուկակիր կամարների կաղապարները: Qahana. am-ից տեղեկացանք, որ եկեղեցու մեծածավալ հորինվածքի շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել 1-2 տարվա ընթացքում: Բոլոր ցանկացողները երկուշաբթի` ժամը 11.00-ին կարող են ներկա գտնվել ու աղոթակից լինել սույն արարողությանը: |