RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



2-ՐԴ ԱՆԳԱՄ

Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1410, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԿՈՄԻՏԱՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

ՊՐՅՈԹՑԵԼ (ԳԵՐՄԱՆԻԱ)- Հունիսի 1-ին Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Պրյոթցել ավանի վերանորոգված դղյակում 2-րդ անգամ տեղի ունեցավ «Կոմիտաս» միջազգային փառատոնըՙ հովանավորությամբ Արամ եւ Վահրամ Եկավյան եղբայրների: Ինչպես գրել էինք 2011-ի առաջին փառատոնի օրերին, ձեռնարկի գլխավոր նպատակն է գերմանացի երաժշտասեր հասարակայնությանն ավելի մոտիկից ծանոթացնել Կոմիտասի ժառանգությանը: Այս անգամ փառատոնը տեւել է մեկ օր եւ մրցույթն անցկացվել է երկու անվանակարգերումՙ դաշնամուրի եւ վոկալի, որոնցում առաջին տեղերը գրավել են Ճապոնիան (Takahiro Akiba) եւ Ռուսաստանը (Maria Kalesidis) ներկայացնող երիտասարդ երաժիշտները:

Ուրախալի է, որ Հայաստանը ներկայացնող Էվա Ոսկանյանը, որի պատկերն արդեն երկրորդ անգամ է երեւում փառատոնի ազդագրերին, դաշնամուրային մրցույթում գրավել է 3-րդ տեղը, եւ միակն է, որ թե վոկալի եւ թե դաշնամուրային ելույթի համար արժանացել է Պրյոթցելի «Հանդիսատեսի համակրանք,» մրցանակին: Վոկալի մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել նաեւ հայաստանցի Սոնա Վարպետյանը, ով նույնպես երկրորդ անգամ էր մասնակցում փառատոնին: Դաշնամուրի անվանակարգում երկրորդ տեղը բաժանել են Լեւոն Ավագյանն (Ավստրիա) ու Մարիա Անաստասիա Հոփֆերը (Գերմանիա), իսկ վոկալի երկրորդ տեղը բաժին է ընկել Ռոբերտ Էլիբայ Հարթոգին (ԱՄՆ):

Փառատոնի միջազգային ժյուրին ղեկավարել է Հայաստանի վաստակավոր արտիստուհի, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյանը, ով փառատոնի ավարտին հանդես է եկել դաշնամուրային մենահամերգով: Փառատոնի ընթացքում փոքրիկ գերմանացիների նկարած նկարներով հանգանակված եւ մրցանակ շահած մասնակիցների նվիրաբերած 960 եվրոն պետք է ուղարկվի Հայաստանի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամինՙ քաղցկեղով հիվանդ երեխաների հաշվեհամարին:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են արվեստագետ Գուրգեն Հակոբյանի (Հայաստան) նկարներն ու քանդակները: Ներկաներին ողջունել է նաեւ Տեր Գնելը, ով կարդացել է Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանի ուղերձը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն էր Կարինե Գիլանյանը, իսկ վարողըՙ Ռիչարդ Նորդեմալմը: Կազմակերպչական ողջ հոգսը իրենց ուսերին են տարել Վահրամ Եկավյանը եւ նրա կինըՙ Ելենա Դմիտրեւան:

Փառատոնի մասին մանրամասները եւ տպավորությունները կարդացեք «Օրեր» հանդեսի առաջիկա համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ